Սննդային թունավորումով Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածների մոտ հայտնաբերվել է ստաֆիլակոկի հարուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Սննդային թունավորումով Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածների մոտ հայտնաբերվել է ստաֆիլակոկի հարուցիչ

17:50 26.06.2021

Սննդային թունավորումով Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածների մոտ հայտնաբերվել է ստաֆիլակոկի հարուցիչ: Այս մասին SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Կարինե Տոնոյանը:

Հիշեցնենք, երեկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել 23 քաղաքացիներ, նրանց թվում 16 երեխա: Այս պահին բուժումը շարունակում է 8-ը, 15-ն այսօր են դուրս գրվել հիվանդանոցց։ Տեղափոխվածները Այրում քաղաքի միջնակարգ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու նրանց ծնողներն են, որոնք եկել էին Գյումրիի տեսարժան վայրերն այցելելու: Ճանապարհին իրենց հետ բերած մսային ուտեստ՝ քաբաբ են կերել, ինչն էլ, ըստ նախնական վարկածի, թունավորման պատճառ է դարձել:

Միայն քաբաբն է, որ բոլորը միասին են կերել ու 43-ի մոտ էլ ինքնազգացողության վատացում է սկսվել: Դրա համար էլ, մինչ լաբորատոր հետազոտության արդյունքների պարզ դառնալը, համոզված են, որ պատճառը մսային ուտեստն էր: Առավել ևս, որ ճանապարհին սննդամթերքի պահպանման պայմաններ չեն եղել:

Բժիշկները բացատրում են՝ պարտադիր չէ, որ սննդամթերքը տարօրինակ հոտ կամ համ ունենա: Միկրոբների առկայությունն է թունավորման պատճառ դառնում: 43 հոգանոց խմբից 20-ի ինքնազգացողությունը լավ է եղել, նրանք տուն են վերադարձել, հոսպիտալացվել է 23-ը: Այսինքն՝ սննդային թունավորման դրսևորումները բոլորի մոտ չէ, որ խիստ արտահայտված են եղել:

«Նշանակություն ունի, թե որտեղ է ավելի շատ միկրոբ եղել, սննդամթերքի որ հատվածում են դրանք կուտակվել և թունավորում առաջացրել, որովհետև նման է ստաֆիլակոկային թունավարակի։ Նշանակություն ունի նաև մարդու կերած չափաբաժինը, նրա օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը: Սնունդը իրենց հետ են բերել , տոպրակի մեջ է եղել և հնարավոր է մի մասը տաքացել է, ավելի շատ փչացել, քան մյուս մասը: Երեկ երեկոյան հիվանդները ունեցել են ջերմություն, լուծ: Փսխումին միացել է նաև լուծն ու ցավերը որովայնի շրջանում: Այսօր համեմատաբար դրական տեղաշարժով է ընդհանուր բոլորի վիճակները»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Կարինե Տոնոյանը:

Բժիշկները խորհուրդ են տալիս շոգ եղանակին, աղիքային վարակներից խուսափելու համար, օգտագործել շատ հեղուկներ և հատկապես երկար ճանապարհ գնալիս , վերցնել այնպիսի սննդամթերք, որը ճանապարհին չի փչանա, իսկ մսային ուտեստների համար, ապահովել տեղափոխման ու պահպանման սառնարանային պայմաններ:

 

  «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP