18:12 28.06.2021
Հանրապետությունում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհավտանգ իրավիճակ է: Խոսքը մասնավորապես խոտածածկ և անտառածածկ տարածքների մասին է: Սրան գումարվում է նաև հանգստյան գոտիներում հովեկների գործոնը: Ըստ այդմ, օդերևութաբանական ու փրկարարական ծառայությունները հորդորում են պահպանել հակահրդեհային կանոնները: Շիրակի մարզում անտառտնտեսության տարածքը 4000 հեկտար է կազմում, որից 2000 հեկտարը անտառածածկ է:
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում քաղաքի ամենամեծ անտառածածկ տարածքն է, որտեղ ոռոգում խորհրդային տարիներին էլ չի եղել: Դրա համար էլ անտառապահները պատմում են , որ անտառածածկույթ ստեղծելու համար ընտրվել են այն ծառատեսակները, որոնց համար շատ խոնավություն պետք չէ: Միևնույն ժամանակ ցրտադիմացկուն ծառեր են տնկվել:
Առանց ոռոգման անտառը բնական աճ կարողանում է ապահովել: Տարածքն ապահովագրված չէ, սակայն, հրդեհներից: Քաղաքի ծայրամասում է, մարդկանց աչքից հեռու: Ամբողջ անտառն էլ մեկ անտառապահ է հսկում: Ամեն տարի այս տարածքում հրդեհներ լինում են: Վերջինն անցած աշնանն էր:
«Անտառում սիգարետ են ծխում, գիշերով կրակ են վառում և պայքարել այս ամենի դեմ դժվար է: Մեր աշխատանքային ժամերին չի համապատասխանում: Հիմնական խնդիրը գիշերային ժամերին է ու հանգստյան օրերին: Շաբաթ-կիրակի մեր պահակները գնում, կանգնում են, հսկում են, որ անտառում կրակ չվառեն:Հրդեհների պատճառը հիմնականում մարդկային գործոնն է:Իսկ շուրջօրյա հսկողություն սահմանել չենք կարող»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի անտառպետության տնօրենի պահպանության գծով տեղակալ Մկրտիչ Ալեքսանյանը:
Շուրջօրյա հսկողություն Շիրակի մարզի անտառային տարածքներում չկա: Դրա համար անհրաժեշտ է անտառապահների թիվն ավելացնել, ինչն էլ ֆինանսավորում է պահանջում: Շիրակի մարզի 2000 հեկտար անտառածածկ տարածքի հսկողությունը վստահված է 28 անտառապահների: Հրդեհավտանգ իրավիճակը՝ մարդկային գործոնի միջամտությամբ, առաջանում է չոր խոտածածկույթի պատճառով:
«Անցած տարվա խոտը՝ հնուկը, ծառերի տակ է: Հիմա հրդեհային իրավիճակ է ու շատ վտանգավոր: Մի լուցկի վառելու դեպքում ամբողջ տարածքը կրակի տակ է: Հունիսի վերջը, հուլիսն ու օգոստոսը ամենավտանգավոր շրջանն են Շիրակի մարզի անտառների համար: Ամեն վայրկյան սպասելի է, որ հրդեհ կարող է լինել»,- SHANTNEWS-ին ասել է անտառապահ Արտաշես Ասատրյանը:
Անտառներում խոտը որպես անասնակեր չեն քաղում՝ մի քանի պատճառներով: Անտառտնտեսությունը թույլտվությամբ գյուղացիներին հնարավորություն տալիս է խոտը քաղել, բայց դա հնարավոր է անել միայն ձեռքով, տեխնիկա անտառում կիրառել չի թույլատրվում:
Մարզի անտառապատ տարածքները հրդեհից ապահովագրելու համար անտառապահները ուժեղացված հսկողության են անցել: Հատկապես հանգստյան օրերին հսկում են անտառների մուտքերն ու ելքերը, տարածքում գտնվող հանգստյան գոտիները: Շիրակի մարզում այս տարի հրդեհի առաջին դեպքը Արթիկի անտառներում է գրանցվել: Մասնագետն է նշում՝ պատճառը հովեկների անզգուշությունն է եղել:
«Արթիկում մոտ 2800 քառակուսի մետր տարածք է վնասվել: Օրը կիրակի է եղել: Մեր պահակները հերթապահել են, տեսել են, որ մարդիկ են տարածքում եղել: Անտառապահները հասել ու օպերատիվ կերպով մեկուսացրել ու մարել են հրդեհը»,- ասել է Մկրտիչ Ալեքսանյանը:
Անտառների մուտքերին թմբեր են կառուցել: Սա հակահրդեհային միջոցառումների շարքից է: Հողաթմբերը հրդեհի դեպքում թույլ չեն տալիս, որ կրակը մի տեղամասից մյուսն անցնի: Քաղաքի անտառային տարածքը մասնավոր շինություններով տարանջատված է հրդեհի ամենամեծ վտանգ ներկայացնող քաղաքային աղբավայրից, որից դուրս եկող ծուխը տարածվում է Գյումրիի մի շարք թաղամասերում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...