Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպանություն է գործել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+19.09 oC

Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպանություն է գործել

08:33 02.02.2018

Կուբայում ինքնասպանություն է գործել Ազատության կղզու բազմամյա առաջնորդ Ֆիդել Կաստրոյի որդին: 68-ամյա Անխել Կաստրո Դիաս-Բալարտի մահվան մասին հայտնել են Կուբայի պետական լրատվամիջոցները: Նրանց տվյալներով՝ վերջին ամիսներին բժիշկները Անխելին բժշկական օգնություն էին ցույց տալիս դեպրեսիայից բուժվելու համար: Սկզբում նա հոսպիտալում էր, հետո տեղափոխվեց ամբուլատոր բուժման: Անխելին Կուբայում անվանում էին «Ֆիդելիտո» հորը շատ նման լինելու պատճառով:

Նա ծնվել է Հավանայում, սովորել Վորոնեժի պետական համալսարանում միջուկային ֆիզիկա մասնագիտացմամբ: Անխելը ԽՍՀՄ-ում ապրում էր Խոսե Ռաուլ կեղծանվամբ, և նրա գիտական աշխատանքները հենց այդ անվամբ էլ գրանցված են: Հայրենիքում զբաղեցրել է երկրի Պետխորհրդի գիտության հարցերով խորհրդականի պաշտոնը: Երբեք խոշոր քաղաքական գործիչ չի եղել և ամենևին չէր հավակնում հոր իրավահաջորդը դառնալուն: Հայտնի է, որ Ֆիդել Կաստրոն իր լիազորությունները հանձնել է եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին: Ֆիդել Կաստրոն մահացել է 90 տարեկանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել

17:12 13.05.2024

Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել

Իսպանացի հետազոտողները հայտնաբերել են, այսպես կոչված, առնետի հեպատիտով մարդկանց վարակման տասնյակ դեպքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է El País պարբերականը։ Ըստ հրապարակման՝ խոսքը Rocahepevirus ratti վիրուսով պայմանավորված վարակի մասին է։ Հիվանդությունը մարդկանց մոտ առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում՝ 2018 թվականին: Հայտնի է, որ առնետների շուրջ մեկ երրորդ մասը, որոնք վխտում են իսպանական քաղաքներում, այս […] ...

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Բրատիսլավայում է

16:34 13.05.2024

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Բրատիսլավայում է

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Մայիսի 13-ին պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահային: ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել հրավերի եւ հյուրընկալության համար, ընդգծել […] ...

Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում

16:22 13.05.2024

Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում

Orka գյուղատնտեսական արտադրողների կազմակերպության անդամ լեհ ֆերմերները հայտարարել են Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) շենքում հացադուլ սկսելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է լեհական Interia լրատվական հարթակը։ «Մենք հացադուլ ենք սկսում և այն չենք դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հետ չի հանդիպի վարչապետ Դոնալդ Տուսկը», – մեջբերում է լրատվական հարթակը հացադուլի կազմակերպիչների ղեկավար Մարիուշ Բորովյակի […] ...

Պաղեստինցիները ժամանակավոր կացարան են ստեղծել Գազայի վնասված դպրոցում

15:55 13.05.2024

Պաղեստինցիները ժամանակավոր կացարան են ստեղծել Գազայի վնասված դպրոցում

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից տեղահանվածները ժամանակավոր կացարան են ստեղծել Պաղեստինի արևմտյան Խան Յունիս քաղաքում վնասված դպրոցում և վերականգնում են որոշ սենյակներ՝ դրանք ապրելու համար պիտանի դարձնելու համար, հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը: Դպրոցը, որը գործում է Միավորված ազգերի կազմակերպության՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) կողմից, զգալիորեն տուժել է Խան […] ...

Ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ․ Միրզոյան

15:24 13.05.2024

Ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ․ Միրզոյան

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանականեում մայիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը, որին հաջորդել է երկու նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ստորև […] ...

Շվեյցարիան այլևս հարմար չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով

15:19 13.05.2024

Շվեյցարիան այլևս հարմար չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով

Շվեյցարիան այլևս պիտանի չէ բանակցություններ վարելու, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով, Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը, որը տեղի կունենա հունիսի կեսերին Շվեյցարիայում, «միտված է Ռուսաստանին վերջնագիր ձևակերպելուն»։ Նա հավելել է, որ այն կենտրոնացած է Վլադիմիր Զելենսկու բանաձևի վրա, բայց միևնույն ժամանակ անտեսում է գոյություն ունեցող այլ նախաձեռնությունները, […] ...

BACK_TO_TOP