20:22 10.07.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր մամուլի ակումբներից մեկում տեսակապի միջոցով կապ է հաստատվել ՀԲԹԻ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանի հետ, որն ասել է, որ թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հայտարարությունները համարում է իրենց աշխատանքները խոչընդոտելու փորձ:
Հիշեցնենք՝ Դեմոյանը, մասնավորապես, ասել է, որ իր համար անընդունելի է Ռայմոնդ Գևորգյանի ընտրության հապճեպությունը, քանի որ լուրջ խախտումներ են եղել.
«Նախ՝ անընդունելի եմ համարում, երբ մարդը բացակա է նիստից: Բացակա մարդու թեկնածությունը դնել և հեռախոսային հաղորդագրությամբ համաձայնություն ստանալ … Գիտեք, Ծիծեռնակաբերդն այն հիմնարկությունը չէ, որ այդպիսի մոտեցում ցուցաբերվի, մի քիչ անհարգալից վերաբերմունք է:
Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե ես խոչընդոտում եմ, ապա, եթե ինքը ճշտեր, թե ես ում եմ խոչընդոտում, եթե կա ինչ որ մի խումբ, որը, կոպիտ ասած, արդեն պատրաստվել է, կոպիտ ասած Ծիծեռնակաբերդի առումը կազմակերպել, ոչ նման ցանկություն չկա, ես պարզապես գտնում եմ, որ և՛ լրատվամիջոցները, և՛ հանրությունը պետք է իրազեկված լինի ցանկացած անձի մասին, թե այդ մարդը ինչ մոտեցում ուներ թանգարանի նկատմամբ՝ չանձնավորելով:
Ես բացարձակապես չեմ անձնավորում, ես ընդունում եմ իր գիտական վաստակը և հեղինակությունը, բայց միաժամանակ ես նշել և հանրայնացրել եմ փաստեր, որոնց տակ կան ձայնագրություններ, վկայություններ, զեկուցագրեր, արձանագրություններ, որոնք ամեն պահի ենթական են հրապարակման»,- ասել է Հայկ Դեմոյանը:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը նաև հավելել է, որ ինքը հակված չէ սրացումների գնալ, ավելին, ինքը ավելի հակված է խնայել մարդկանց և չհրապարակել փաստեր, որոնք անհերքելի են, անգամ այն պարագայում, եթե իր նկատմամբ շինծու մեղադրանքներ լինեն:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...