Գյումրիի տրանսպորտային ցանցի նորացման ծրագիրը դեռ գործնական փուլ չի մտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի տրանսպորտային ցանցի նորացման ծրագիրը դեռ գործնական փուլ չի մտել

19:12 30.06.2021

 

Գյումրիում գործում է 8 միկրոավտոբուսային երթուղի: 8 երթուղին 90 միկրոավտոբուս է սպասարկում: Տրանսպորտային միջոցները երթուղիների միջև անհամաչափ են բաշխված: Կախված է երթուղու ուղղությունից ու ուղևորների քանակից: Ամբողջ Գյումրիի երթուղային ցանցը սպասարկում է մեկ ընկերություն, որն էլ ամենաշատ տրանսպորտային միջոցներ հատկացրել է այն երթուղուն, որտեղ ուղևորահոսքը մեծ է: Կանգառներում ուղևորների կուտակումներ չկան, ըստ այդմ էլ՝ միկրոավտոբուսներն աշխատում են ուշ-ուշ: Ժամային պարբերականությունն ընտրված է այնպես, որ ամեն մի  երթուղային դատարկ չպտտվի քաղաքի փողոցներով:

«8 երթուղում տարբեր քանակության մեքենաներ են: Կենտրոնական երթուղիներում, որոնք անցնում են Վազգեն Սարգսյան, Շիրակացի փողոցներով, ավելի շատ մեքենաներ են, քան մյուսներում: 8 երթուղին ընդհանուր սպասարկում է 90 միկրոավտոբուս: Երթուղիներն աշխատում են մի քիչ ծանրաբեռնված: Կառավարության որոշման համաձայն՝ ամեն տարի 15 տարին լրացած մեքենաները դուրս են գալիս շահագործումից, ու  սպասարկող ընկերությունը նոր մեքենաներ ձեռք չի բերում: Դրա համար էլ երթուղիները փոքր-ինչ ծանրաբեռնված են»,-Shantnews-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը:

 

Միկրոավտոբուսների ու ավտոբուսների, այսպես ասենք, «տարիքային ցենզ» գոյություն ունի: Նախկինում այս սահմանը 15 տարին էր, անցած տարվա դեկտեմբերից շահագործման թույլատրելի ժամկետը կրճատվել է ու դարձել 10 տարի: Այսինքն՝ տրանսպորտային միջոցը կարող է աշխատել, հանրային ուղևորափոխադրումներ կատարել, եթե արտադրման օրվանից սկսած մեքենայի տարիքը չի գերազանցում 10 տարին: Ըստ այդմ, քաղաքի երթուղայինները հերթով շահագործումից դուրս են գալու: Փոխարինելու են նոր միկրոավտոբուսները, որոնք սուբվենցիայով են ձեռք բերվելու: Հայտը հաստատվել է, բայց մեքենաների գնման գործընթացը դեռ չի սկսվել:

«Մրցույթ է հայտարարվել, հայտնի է շահող կազմակերպությունը: 65 «ԳԱԶել» մակնիշի մեքենա է ձեռք բերելու՝ 16-17 տեղանոց: Մեքենաները 120 օրվա ընթացքում կազմակերպությունը պարտավորվել է ներկրել Գյումրի, հանձնել մեզ: Իսկ քաղաքի երթուղային նոր ցանցը պատրաստ կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Շատ մեծ փոփոխություններ չեն լինելու: Էլի 8-9 միկրոավտոբուսային երթուղիներ կլինեն: Նախատեսում ենք մեկ երթուղի նոր ասֆալտապատված Գերցեն փողոցում ավելացնել»,- նշել է Արտյոմ Սարգսյանը։

Մեքենաների քանակն ու մակնիշը որոշվել է մրցույթի արդյունքում: 4 ամսից են դրանք Գյումրի հասնելու, նույն ժամկետներում էլ, ըստ քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի, քաղաքի նոր երթուղային ցանցն է գծվելու: Փողոցների ասֆալտապատմանը զուգահեռ, քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում խոսում են նոր երթուղային ցանց ունենալու մասին։

Իսկ ինչպես են շահագործվելու նոր միկրոավտոբուսները՝ մրցութայի՞ն, թե՞ քաղաքապետարանի միջոցներով, դեռ հստակ չէ: 65 միկրոավտոբուսները համայնքային գույք են լինելու։ Քննարկվում է երկու տարբերակ: Քաղաքապետարանը կարող է դրանք վարձակալության տալ մասնավոր սպասարկող ընկերությանը կամ ինքը շահագործել: Վերջնական որոշում կայացնելու են, երբ տրանսպորտային միջոցները տեղ հասնեն և քաղաքի երթուղային ցանցն ունենան:

Թիվ 1 և 40 ավտոբուսային երթուղիները չեն շահագործվում, չինական ավտոբուսները շուտ շարքից դուրս են եկել, բայց քաղաքի երթուղային ընդհանուր ցանցում ավտոբուսային երթուղիները պահպանվում են: Քաղաքապետարանը պարբերաբար մրցույթներ է հայտարարում նաև դրանց շահագործման համար: Մրցույթների ժամկետները լրանում են, մասնակցության հայտ ներկայացնողներ չկան:

 

  «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

12:37 04.08.2025

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP