18:40 01.07.2021
Էներգամատակարարման մաշված ցանցը Շիրակի մարզի շատ բնակավայրերում ամենօրյա վթարների ու հոսանքազրկումների պատճառ է դառնում: Օրինակը Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղում է: Ամբողջ գյուղի հենասյուները փտած են, էլեկտրահաղորդման գծերը՝ մաշված: Գրեթե ամեն օր քամու հետևանքով ամբողջ գյուղը հոսանքազրկվում է:
Օդում խճճված հոսանքալարերը պահում են թեքված, ծուռ շարք կազմող հենասյուները: Դրանք տեղադրվել են 1982-ին, երբ Ախուրյանի ջրամբարի շինարարությամբ պայմանավորված, Շիրակավան գյուղը տեղափոխվել է նոր տարածք: Հետո հենասյուները տեղափոխվել են, տեղադրվել գյուղացիների բակերում ու տնամերձներում:
«Հոսանքազրկվում է ամբողջ գյուղը, որովհետև հենասյուները տապալվում են քամուց, լարերն իրար մոտ են մոնտաժված: Ամեն օր քամու հետևանքով հրավառություն է մեր գյուղում: Խնդիրը շատ հին է, ինչպես հին են մեր հենասյուներն ու հաղորդալարերը: Մասնակի լուծումներով խնդիրը չի լուծվի: Էներգամատակարար ընկերությունը պետք է շահագրգռված լինի, փուլ առ փուլ լուծեն գյուղի խնդիրը»,- Shantnews-ին ասել է Շիրակավանի վարչական ղեկավար Սլավիկ Վարոսյանը:
Բոլոր գյուղացիների տներում հոսանքի պատճառով շարքից դուրս եկած կենցաղային տեխնիկա կա: Կարճ միացման հետևանքով հոսանքի տատանումներ են առաջանում:
Էլցանցերի գյուղի տեսուչն է նշում՝ ամբողջ Շիրակավանի էներգամատակարարման ցանցը ենթակա է նորացման: Որպես ապացույց էլ՝ հենասյուներն է ցույց տալիս: Փայտե հենասյուները վաղուց են շարքից դուրս եկել, փտած են ու խիստ վտանգավոր: Թեթև քամուց հենասյուները ճոճվում են: Գյուղացիներն են պատմում, որ վթարային հենասյուների վրայից անգամ արագիլներն են իրենց բները տեղափոխել:
Էլցանցերի գյուղի տեսուչը նշում է, որ մի քանի անգամ ինքն էլ է դիմել իր վերադասին: Էլցանցերի Անիի մասնաճյուղի պատասխանն է մեզ փոխանցում, որ Շիրակավանում էներգամատակարարման ցանցի նորացումը փուլային է լինելու: Առաջին փուլն առաջիկա օրերին կսկսվի: Գյուղի մի հատվածում չափագրումներ ու հաշվարկ են կատարել:
«Հաշվարկ ենք կատարել: 500 մետր տարածքում հենասյուները և հաղորդալարերը պետք է փոխվեն, նորացվեն: Այսինքն՝ աշխատանքները Շիրակավանում պետք է սկսվեն: Իսկ թե ինչքան կտևեն այդ աշխատանքները, ամբողջ գյուղում կկատարվեն, թե միայն մի հատվածում, ես չեմ կարող ասել: Հիմա վիճակն այսպիսին է, որ ես եմ հոսանքազրկում գյուղը: Քամու հետևանքով հաղորդալարերը փաթաթվում են իրար, կտրվում են, ես էլ նորոգելու համար 3-4 ժամով հոսանքազրկում եմ գյուղը»,- Shantnews-ին ասել է ՀԷՑ Շիրակավանի տեղամասի տեսուչ Գոռ Հորվեխյանը:
Շիրակավանում, ըստ տեսուչի, մոտ 130 հենասյուն կա: Էլցանցում որոշել են, դրանցից առայժմ նորերով են փոխարինվելու 15-16-ը: Սա գյուղում մոտ 30 տան համար կապահովի անխափան էներգամատակարարում: Նաև վարչական ղեկավարին էլցանցերից վստահեցրել են, որ գյուղի ցանցի փուլային նորացումը որպես առաջնահերթություն են դիտարկում, այսինքն՝ Շիրակավանը էլցանցի ներդրումներին սպասող բնակավայրերի ցանկում առաջիններից է:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...