14:50 02.02.2018
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է «2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» հրամանը։
Հրամանում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) 2018 թվականի ընթացքում սահմանել արդյունագործական որսի հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.
ա) կարաս` ջրային բոլոր տարածքներում անսահմանափակ,
բ) խեցգետին` Սևանա լճում մինչև 500 տոննա,
գ) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չսահմանված կենդանատեսակների կամ տարածքների դեպքում արդյունագործական որսն իրականացնել բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:
2. Սահմանել, որ
ա) ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),
բ) խեցգետնի ձվադրման և բազմացման ժամանակահատվածում Սևանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանի:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին
ա) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակները և 2-րդ կետով նախատեսված բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:
բ) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում, ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2018 թվականի նոյեմբերի 20-ը,
գ) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի կենդանական պաշար օգտագործողը պարտավորվում է սույն հրամանի 2-րդ կետի բ-րդ ենթակետով սահմանված ժամանակահատվածում դադարեցնել Սևանա լճում խեցգետնի որսը,
դ) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի կենդանական պաշարների օգտագործման պայմանագրով նախատեսված կենդանատեսակների քանակության 10-12 %-ի չափով վճարվում է բնօգտագործման վճար տվյալ ջրային տարածքում հնարավոր այլ ձկնատեսակներ որսալու համար:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առաջարկել
ա) սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով սահմանված տարածքներում,
բ) ուժեղացնել վերահսկողությունն իշխան, սիգ և կողակ ձկնատեսակների ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ»:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...