13:01 02.02.2018
Իրանում 29 կին է ձերբակալվել՝ որպես բողոքի նշան գլխաշորերը հանելու համար:
Իրանում մեծ թափ են հավաքում գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ բողոքի ակցիաները: Կանայք ցուցադրաբար հանում են իրենց գլխաշորերը փողոցում և թափահարում ձեռքով կամ փայտի ծայրին ամրացրած: Այս ակցիան լայնորեն տարածված է եղել Իրանի Իսլամական հեղափոխության ժամանակ՝ 1978-1979թթ:
Սոցցանցերում օգտատերերը կիսվում են ցուցարարների նկարներով ու իրենց հրապարակումներում օգտագործում անգլերեն հեշթեգեր. #WhiteWednesdays, #IranianProtests, #IranUprising, #FreeIran#:
Բողոքի ակցիան նոր թափ սկսեց հավաքել նախորդ տարվա դեկտեմբերից, երբ 31-ամյա ակտիվիստը Իրանի մայրաքաղաք Թեհրանում ներխուժեց խանութներից մեկը, ցուցադրեց մազերն ու թաշկինակը դրոշակի նման թափահարեց: Այնուհետ նրա օրինակին հետևեցին այլ կանայք ևս: Նրանց նկարները տեղադրվեցին սոցցանցերում՝ ոգևորելով մյուս կանանց:
Ցուցարարների շարքերում ոչ միայն կանայք են, այլև տղամարդիկ:
Հիշեցնենք, որ Իրանում կանայք դրսում պարտավոր են ծածկել դեմքը, վիզը և մազերը:
14:30 17.06.2025
Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայությունՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Արարատի մարզային վարչության ծառայողների հետ: Հունիսի 13-ին՝ ժամը 12:45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը: Անցած տարվա հոկտեմբերից Արտաշատի բաժնի կողմից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...
14:22 17.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...
14:06 17.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 […] ...
13:55 17.06.2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցինՀունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի […] ...
13:46 17.06.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...
13:35 17.06.2025
Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...