14:08 02.02.2018
Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու մեջ:
Քաղաքացի Հայկ Աբաղյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննված քրեական գործով քննիչ Ռաֆիկ Ավագյանը 2016թ.-ի մայիսի 16-ին և 17-ին իր ցուցմունքներում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Ըստ դրանց՝ իբր ինքը ականատես է եղել 2016թ.-ի մայիսի 15-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանությանըմ, տեսել է, թե ինչպես է խուլիգանության դեպքի ժամանակ անհայտ անձը ընկերոջն ու իրեն սուր գործիքով հարվածել, նկարագրել հարվածող անձին:
Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով, հարցաքննված անձանց և Հայկ Աբաղյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հերքվել են վերջինիս պնդումները: Հայկ Աբաղյանը խոստովանել է, որ սուտ մատնություն կատարելու քայլին դիմել է դատաքննության ընթացքում ավելորդ պատասխաններից խուսափելու համար: Քննիչը քրեական գործում ներառել է իր տված իրական ցուցմունքները: Կասեցվել է քննչական կոմիտեի քննիչ Ռ. Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում ը, իսկ Հայկ Աբաղյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է բնակարանային գողության մեջ մեղադրվող, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Սարգսյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Նա Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներ Մանուկ Մանուկյանն ու Տարոն Բարսեղյանը Արարատի մարզի բնակարաններից գումարի և ոսկյա զարդերի գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ընթերակաների ներկայությամբ ենթարկել են անձնական խուզարկության: Արսեն Սարգսյանը հայտնել է, որ արձանագրությունը կազմելուց հետո, երբ ընթերակաները դուրս են եկել սենյակից, ոստիկաններից մեկը երկու զարդ է դրել իր վերարկուի ծոցագրպանը, այնուհետև նորից ներս հրավիրել ընթերականերին ու արձանագրել, թե, իբր, նշված զարդերը ևս հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ` որպես իր կողմից գողացված իրեր:
Կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արսեն Սարգսյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Որոշում է կայացվել հիշյալ ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդումը չիրականացնել՝՝ հանցադեպի բացակայության հիմքով: Արսեն Սարգսյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:14 16.06.2025
Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին16:08 16.06.2025
Ավշար բնակավայրում հողամասի և նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետԱրարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 0,966 հա մակերեսով հողամասի և 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 21 միլիոն 622 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
16:00 16.06.2025
Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարներըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել Դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, 2024 թվականի նոյեմբերի 16-ին մեկնարկել էր Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր […] ...
15:50 16.06.2025
Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունՀունիսի 14-15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում: Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից […] ...
15:40 16.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստըՀունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...