00:44 11.07.2018
Բարձրագույն դատական խորհրդի հերթական՝ հուլիսի 10-ի նիստում խորհրդակցություն է անցկացվել Արարատի և Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԲԴԽ-ն նշված դատարանների նախագահների ընտրություն է կազմակերպել: Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Արթուր Մարգարյանը, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ Գագիկ Սարգսյանը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրել չի հաջողվել: Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նոր ընտրություն կկազմակերպվի:
Իսկ խորհրդակցության ընթացքում հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նստավայրերի նպատակային սահմանման, տարբեր նստավայրերում դատավորների միջև գործերի բաշխման համակարգի բարեփոխման, գործերի վերաբաշխման չափորոշիչների հստակեցման, բարդության աստիճանից ելնելով՝ գործերի քննության չափորոշիչների ժամկետների սահմանման հետ կապված հարցերին:
Դատավորները մտահոգություն են հայտնել արդարադատություն իրականացնելու ճանապարհին հանդիպող մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք հաճախ խոչընդոտում են դատարանի բնականոն գործունեության իրականացմանը և հրատապ լուծում են պահանջում: Խոսքը, մասնավորապես, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահության սահմանման, դատավորին ամենամյա հերթական արձակուրդի տրամադրման կարգերի մասին է:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը նկատել է, որ բարձրաձայնված հարցերը Խորհրդում օրակարգային են և քայլեր են ձեռնարկվում՝ դրանց լուծում տալու համար: Նա դատավորներին ևս մեկ անգամ կոչ է արել իրենց ամենօրյա գործունեության ընթացքում նկատի ունենալ Դատավորների անկախության եվրոպական չափորոշիչները, Վենետիկի հանձնաժողովի զեկույցը՝ դատական համակարգի անկախության վերաբերյալ, Դատական խորհուրդների եվրոպական միավորման՝ վերջերս ընդունված Լիսաբոնյան հռչակագիրը, ինչպես նաև ԲԴԽ ուղերձը, որոնք տեղադրված են դատական իշխանության պաշտոնական court.am կայքում:
Առանձնակի կարևորվել է ցանկացած տեսակի կոռուպցիոն դրսևորումների վերացման խնդիրը:
17:00 14.06.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...
16:50 14.06.2025
Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուիԻրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...
16:41 14.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...
16:32 14.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմինՌուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...
16:21 14.06.2025
«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետԹուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...
16:11 14.06.2025
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունըԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...