Հիմնանորոգվում է Գյումրի-Բավրա ճանապարհի 4 կմ հատվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հիմնանորոգվում է Գյումրի-Բավրա ճանապարհի 4 կմ հատվածը

19:59 07.07.2021

Շիրակի մարզում այս տարի կհիմնանորոգվի 65 կմ համայնքային, միջմարզային, հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհ: Առայժմ հիմնանորոգման աշխատանքները միայն մի քանի ճանապարհահատվածներում են մեկնարկել, մյուսներում դեռ մրցութային փուլն է: Մարզի որոշ ճանապարհահատվածների նորոգումը փուլային է: Օրինակը Երևան-Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհն է: Անցած տարի ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածն է հիմնանորոգվել, այս տարի ևս 4 կիլոմետրն է նորոգվում:

Երևան-Գյումրի-Բավրա մայրուղու տարբեր հատվածներում վարորդները երթևեկում են տարբեր արագության: Թորոս-Ցողամարգ հատվածն ասֆալտապատ է, Ցողամարգից Վարդաղբյուր նույնպես, Վարդաղբյուրից Աշոցք հատվածում մեծ ու փոքր փոսեր են, իսկ Աշոցքում ճանապարհը երթևեկելի վիճակի է բերված փոսային նորոգումներով: Միջպետական մայրուղին ամբողջությամբ հիմնանորոգելու համար պետբյուջեի հատկացումները միշտ չեն բավականացրել: Անցած տարի հիմնանորոգվել է Քեթի-Ցողամարգ հատվածը: Միջանկյալ մասը՝ Վարդաղբյուրից մինչև Աշոցք քարուքանդ է:

Մայրուղին ծանրաբեռնված է բեռնատարների երթևեկությամբ: Այստեղով են անցնում նաև Վրաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցները: Վարդաղբյուր-Աշոցք հատվածում նստվածքներ են, պատճառը գրունտային ջրերն են: Տարածքում ստորջրյա աղբյուրներ կան:

«Գրունտներն ամբողջությամբ կհեռացվեն, հիմնատակն ամբողջությամբ կհեռացվի: Ուսումնասիրվել է տարածաշրջանի գրունտը և երկրաբանական հետազոտություն է կատարվել: Նախագծանախահաշվային փաստաթղթերում դրանք հաշվի են առնվել: Չորս ու մեկ կիլոմետրանոց հատվածը վերանորոգելու ընթացքում կկիրառվի նոր լիցքի և նոր հիմքի տեղադրումը: Ճանապարհը կլինի երկշերտ ասֆալտի ծածկով»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Այս հատվածի շինարարությունը մինչև տարեվերջ է ավարտվելու: Նախորդ տարիներին միջպետական մայրուղու շինարարությունը ձգձգվում էր` պայմանավորված «Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղով: Տրանշ 5-ն է անցնելու Գյումրի-Բավրա ճանապարհով: Հիմա Տրանշ 5-ի մեկնարկի ժամկետներն են անհայտ, ըստ այդմ՝ որոշվել է մայրուղին երթևեկելի վիճակի բերել:

Այս տարի հիմնանորոգվող ճանապարհների ցանկում է նաև Գյումրի-Արմավիրի առանձին հատվածներ: Հանրապետական նշանակության ճանապարհի վիճակը համարվում է ամենավատը մարզում:

«65 կմ-ի մեջ մտնում է նաև 2,5 կմ Արմավիր-Գյումրի ճանապարհի Ղարիբջանյան գյուղի հատվածը: Այս ճանապարհահատվածի համար 1 անգամ մրցույթը չկայացավ, հուլիսի 14-ին է հաջորդ մրցույթը: Ընդգրկված է նաև նույն ճանապարհի Գուսանագյուղ- Ջրափի հատվածը, որի երկարությունը 25 կմ է: Հիմնանորոգման աշխատանքներ են կատարվելու, բայց դեռ մրցույթ չի հայտարարվել»,- ասել է Խաչատուր Խնձրցյանը:

Շինմրցույթներում հաղթում են այն ընկերությունները, որոնք ամենացածր գինն են սահմանում հիմնանորոգման համար: Օրինակ՝ Վարդաղբյուր-Աշոցք հատվածը գնահատվել է 600 մլն դրամից ավելի, իսկ շահող կազմակերպությունն առաջարկել է գործն ավարտել 529 մլն-ով: Բոլոր մրցույթների արդյունքում տնտեսված գումարները թույլ են տվել լրացուցիչ ճանապարհահատվածներ նորոգել: Այս տարի լրացուցիչ մեկնարկեն Գյումրի-Հացիկ և Արթիկ-Անուշավան ճանապարհների նորոգումները:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

BACK_TO_TOP