18:02 02.02.2018
Եվրամիությունը նոր կարգավորումներ է սահմանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, և անձնական տվյալների պաշտպանությունը դառնում է շատ ավելի լուրջ, որովհետև այնտեղ ավելի շատ մտածում են քաղաքացիների մասին, քան այն բիզնեսների մասին, որոնք այդ տվյալներն օգտագործում են։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Փորձագետի խոսքով՝ սա Եվրոպայում կարող է հանգեցնել տարօրինակ ծայրահեղությունների, ինչպես օրինակ անչափահասի համարը հեռախոսում գրանցելը կարող է «պրոցեդուրաներ պահանջող աշխատանք» դառնալ։ Ծայրահեղությունների մեջ, ըստ Մարտիրոսյանի, պետք չէ ընկնել։ Կարելի է գտնել միջին տարբերակներ։
«Մենք այդ կենտրոնական կետին չենք էլ հասել, որովհետև … տեսե՛ք, օրենքներն առաջանում են այն պատճառով, որ մարդիկ տեսնում են խնդիր։ Համաձայնե՛ք, որ մեր մոտ նույնիսկ խնդիրը ձևակերպված չէ, այսինքն մեր հանրային տիրույթում անձնական տվյալների պաշտպանության թեման այնքան էլ արդիական թեմա չէ։ Այն դառնում է արդիական միայն այն ժամանակ, երբ պարզվում է, որ օրինակ ադրբեջանցիները կարող է մի բան անեն, կամ թուրքերը», — նշեց Մարտիրոսյանը։
Սակայն փորձագետի խոսքով՝ անձնական տվյալների հասանելիությունը երբեմն ավելի վտանգավոր է, երբ դրանք հասու են հարևանին կամ տեղական կազմակերպությանը, քան երբ դրանք հասու են «վերացական» կազմակերպությունների։
Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։
19:44 15.06.2025
Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ոչ մի կապ չունի» Իսրայելի կողմից Իրանի վրա կիրակի երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետ։ «Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք կկնքեն, ինչպես ես […] ...
19:21 15.06.2025
IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ըԻրանի իշխանությունները որոշել են երկարաձգել բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը մինչև հունիսի 16-ի տեղական ժամանակով ժամը 02:00-ն: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ հանրապետությունում ուղևորափոխադրումները կիրականացվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ «Մենք որևէ խնդիր չունենք ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի և առաջին […] ...
19:00 15.06.2025
Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվըԻսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...
18:35 15.06.2025
Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակըԹուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...