16:43 02.02.2018
Բելառուսը ցանկացել է Ադրբեջանի վաճառել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, սակայն Հայաստանը խոչընդոտել է գործարքի կայացմանը ու թույլ չի տվել, որ ՀԱՊԿ գործընկերը զենք վաճառի Բաքվին։ Այս մասին kp.by լրատվական կայքին հայտնել է բելառուս ռազմական լրագրող Ալեքսանդր Ալեսինը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, սակայն, Բելառուսի հետ իրականացնում է ռազմատեխնիկական համագործակցության որոշ այլ ծրագրեր, որոնց թվում են ադրբեջանական կործանիչ ինքնաթիռների արդիականացումն ու բելառուսական արդիականացված ՀՕՊ համակարգերի վաճառքն այդ երկրին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» համակարգեր գնելու մտադրության մասին խոսակցությունները հայտնվեցին այն ժամանակ, երբ երկրի պաշտպանության նախարարին Բելառուս այցի ժամանակ ներկայացրել էին նաև այդ համակարգերը։
«Պոլոնեզ» համակարգերը Չինաստանում մշակված համարժեք համակարգի՝ արտոնագրով Բելառուսում արտադրվող տարբերակն են և ունեն մեծ հեռահարություն․ տարբեր գնահատականներով՝ մինչև 300 կիլոմետր։ Սակայն Ադրբեջանին նման համակարգեր վաճառելու հնարավոր գործարքի մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։
Չնայած այս գործարքի չկայանալուն՝ Ադրբեջանը, միևնույն է, ունի նմանատիպ համակարգեր, ընդ որում՝ մի քանի տեսակ, բայց ոչ այդքան մեծ հեռահարության, այդ թվում՝ ռուսական արտադրության «Սմերչ», թուրքական «Սաքարյա» և «Քասըրղա», իսրայելական «Լինքս» և այլ համակարգեր։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...