Մեր օրակարգում հարցերի հարցը Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրն է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Մեր օրակարգում հարցերի հարցը Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրն է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

17:06 09.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է:

Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ կառավարությունում: Սա տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեր առաջին պաշտոնական հանդիպումն է, և շատ կարևոր է, որ ձևակերպենք առաջիկա անելիքները: Մենք իրար հետ շատ դժվար ճանապարհ ենք անցել, նկատի ունեմ՝ Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովուրդը: Եվ ծանր փորձության օրերին մեր ժողովրդին առաջնորդելու բեռն ու պատիվը մեր ուսերին է ընկած, և մենք պարտավոր ենք մեր առաքելությունը պատվով կատարել:

Իհարկե մենք, նաև՝ դուք էլ հիմա մի փոքր ավելի շատ, ես էլ նախընտրական շրջանում և դրանից առաջ, շատ ենք խոսել տեղի ունեցածի հանգամանքների մասին: Եվ դեռ կան հանգամանքներ, որոնց, իհարկե, անդրադառնալու առիթ կունենանք: Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ նաև նախընտրական շրջանում ես հստակ ձևակերպել եմ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունը, և կարևոր է, որ կարողանանք ձևակերպել այնպիսի ֆորմատ ու այնպես կազմակերպել աշխատանքը, որ այդ աշխատանքը լինի վստահելի, որովհետև շատ կարևոր հարցերի պատասխաններ պետք է ձևակերպվեն:

Բայց նաև կարևոր եմ համարում արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո մենք միասին բավականին լուրջ ջանքեր ենք գործադրել Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար: Այս ընթացքում երևի տասնյակ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, մի մասը լուսաբանվել է, մյուս մասը չի լուսաբանվել: Եվ ես, անկեղծ ասած, շատ գոհ եմ մեր գործակցության մակարդակից, այն որոշումները, որ մինչև հիմա իրագործվել են, կարծում եմ՝ բավականին արդյունավետ են:

Հույս ունեմ՝ Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ որոշումների արդյունավետությունը, բայց, իհարկե, առաջիկայում ռազմավարական ծրագրեր կան քննարկելու, ես նկատի ունեմ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում: Իհարկե, մեր օրակարգում հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը: Եվ պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ էության, արձանագրելով այդ օրակարգը, որպես աշխատանքային օրակարգ: Եվ մենք, պետք է այստեղ նույնպես մեր անելիքները ճշգրտենք, նոր իրադրության մեջ փորձենք որոշակի ռազմավարություն որդեգրել և մեր նպատակներին հասնելու ուղիները մատնանշել:

Կրկին ողջունում եմ Ձեզ, համոզված եմ, որ այսօր քննարկումների արդյունքում նոր լիցք կտանք այն ծրագրերին, որոնք արդեն իրականացվում են, և կձևակերպենք առաջիկա նախագծերը:

Արայիկ Հարությունյան – Մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստանալու և ապագայում Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկը շարունակելու առումով: Համոզված եմ՝ այն ծրագրերը, որ քննարկել ենք, բերելու են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Պետք է համախմբենք հայությունն Արցախի շուրջ: Իհարկե, տարիների, տասնամյակների ընթացքում հայությունը միշտ եղել է Արցախի կողքին, միշտ աջակցել է, բայց այսօր ավելին՝ քան երբևէ, անհրաժեշտ է մեծ համախմբվածություն, և այդ դա մեզ հաջողվելու է:

Ուզում եմ միանշանակ արձանագրել այն, որ այսօր սոցիալ-տնտեսական առումով խնդիրները կարգավորվում են և սոցիալական այն ծրագրերը, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը, միանշանակ Արցախը հանել է շոկային վիճակից: Այսօր սոցիալական քաղաքականությունը թույլ է տալիս վստահ հայտարարել, որ չկա ընտանիք, որը չի եղել ուշադրության կենտրոնում, և միանշանակ այդ ամենը միայն ու միայն Հայաստանի կառավարության կողմից հատկացված գումարների շնորհիվ: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարներն արդեն իսկ սկսել են ուղղվել բնակարանաշինությանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այսօր Արցախը մի մեծ շինհարթակ է: Ծրագրերը պետք է շարունակել և առաջին հերթին՝ բնակարանաշինությունը, որը մեր գլխավոր խնդիրն է: Այսօր Արցախում բնակարանների խնդիրն այնքան խիստ է, որ օրը մեկ բնակարան կառուցելն էլ քիչ է: Մեր ծրագրերն իրականացնելու համար պետք է հասնենք նրան, որ առնվազն օրը մինչև 4-5 բնակարան կառուցենք: Այդ ծրագիրն ենք ուզում ներկայացնել հայությանը, որպեսզի ամեն մի հայ առաջիկա տարիներին մասնակցի բնակարանաշինության ծրագրերին:

Բայց, իհարկե, Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է: Եվ, բարեբախտաբար, կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել: Մենք պետք է ձգտենք, որ դա մնա օրակարգում: Ձեր բոլոր հայտարարությունները, մեր հայտարարությունները, որ Արցախի անկախության ճանապարհը քննարկման ենթակա չէ, վկայում է այն մասին, որ պետք է շարունակենք մեր պայքարը: Իսկ անվտանգության առումով, ուզում եմ վստահեցնել, որ Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի կողմից իրավիճակը համատեղ վերահսկվում է: Իրականում բարդ է աշխարհագրությունը, բայց, բարեբախտաբար, որևէ լուրջ մտահոգող խնդիր չի եղել: Այսօր ընթանում է բերքահավաք, որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա: Ընթանում են նաև ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները հենց այսօրվա շփման գծի երկայնքով:

Մենք ունենք համատեղ քննարկելու ծրագրեր՝ վերականգնելու այն, ինչ կորցրել ենք, ինչը շատ ծանր և երկար աշխատանք է պահանջում:

Մեծարգո պարոն վարչապետ, ուզում եմ նորից հաջողություն մաղթել՝ այն մեծ պատասխանատվությունը, որ ստանձնել եք շատ բարդ ժամանակահատվածում՝ պատվով կատարելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ը

13:00 02.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ը

Բացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության, 8 դեպք՝ խուլիգանության, 6-ական դեպք՝ հոգեկան […] ...

Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար

12:54 02.05.2025

Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, 2025 թվականի մայիսի 1-ից մինչև […] ...

Գերագույն ռադան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի մայիսի 8-ին

12:44 02.05.2025

Գերագույն ռադան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի մայիսի 8-ին

Վաշինգտոնի և Կիևի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը վավերացման քվեարկության կդրվի Գերագույն ռադայում մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի վավերացման քվեարկությունը նախատեսված է մայիսի 8-ին», – գրել է նա իր Telegram ալիքում։ ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին հայտնի դարձավ մայիսի 1-ի […] ...

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչ ազդեցություն կունենա Ամուլսարի հանքի գործարկումը ՀՆԱ-ի վրա

12:37 02.05.2025

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչ ազդեցություն կունենա Ամուլսարի հանքի գործարկումը ՀՆԱ-ի վրա

Կառավարությունում համոզված են, որ կկարողանան հասնել 2025-ի բյուջեի մասին օրենքի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման վստահություն հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր կառույցների կողմից արվող կանխատեսումներին՝ նախարարը նշեց, որ այդ կանխատեսումների մեջ դրված են տարբեր սցենարներ և տարբեր ենթադրություններ: Կարևոր է, թե ով ինչ ենթադրություն է անում: […] ...

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

12:19 02.05.2025

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Թմրանյութերի օգտագործումի ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու  Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի  մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել […] ...

Ամենաշատ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից. նախարարը՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի մասին

12:09 02.05.2025

Ամենաշատ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից. նախարարը՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի մասին

Միջազգային կապիտալի շուկայում մարտի սկզբին Հայաստանի թողարկած 750 մլն դոլար ծավալով, 7.1 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Մենք հաջողությամբ թողարկել ենք 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ, տոկոսադրույքը՝ 7.1 տոկոս: Ուրախ ենք, որ սփրենդը, որը 2.86 տոկոսային կետ է կազմել, մեր վերջին […] ...

BACK_TO_TOP