19:40 09.07.2021
Շիրակի մարզի Մայիսյան գյուղում այսօր բնակարանամուտ է նշել 30 տարի տնակում ապրած Տերտերյանների ընտանիքը։ 2 տարի առաջ Շիրակի մարզում գյուղական բնակավայրերում անօթևանության հարցի լուծման երկու տարբերակ ներդրվեց՝ բնակարանաշինություն և բնակարանային գնման վկայագրերի տրամադրում։ Վերջինի դեպքում ծրագիրն առայժմ չի գործում, իսկ բնակարանների կառուցման բաղադրիչը ընթացքի մեջ է։ Շիրակի մարզի 7 գյուղերի անօթևան 25 ընտանիքների համար տներ են կառուցվում։
Կառավարության այս ծրագիրն իրականացվում է «Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որը պետության տրամադրած ֆինանսական միջոցներով լիազորված է կազմակերպել տների կառուցման աշխատանքները։ Բայց այսքանով մարզում անօթևանության խնդիրը վերջնական չի լուծվում։ Դեռ կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով դեռ տնակներում են ապրում։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը խոսել է մարզում անօթևանության խնդրի լուծման հնարավոր ծրագրերի իրականացման մասին։
«Կարծում եմ, որ համայնքների հետ համագործակցության արդյունքում, եթե վերցնենք Գյումրի համայնքը, սոցիալական բնակարանների միջոցով կամ այլ ծրագրերի միջոցով, որոշ ժամանակ հետո պետք է լուծված լինեն խնդիրները։ Քննարկվում է այդպիսի ծրագիր, մենք կապիտալիստական երկրում ենք ապրում, և սոցիալիստական երկրում է, որ պետությունը ունի պարտավորություն մարդկանց բնակարաններով ապահովելու, բայց այսօր այդ խնդիրը ուշադրության կենտրոնում է»,- SHNATNEWS.am-ի հարցին պատասխանել է Շիրակի մարզպետը։
Նշենք , որ Շիրակի մարզում բնակապահովման միակ ծրագիրը գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանաշինությունն է, որն անցած տարի է մեկնարկել: Մարզի 7 գյուղերի 25 շահառուներն այն անօթևան ընտանիքներն են, որոնք հրաժարվել էին բնակարանի գնման վկայագրերից:
Ընտրված բնակարանաշինության տարբերակն այնպիսին է, որ տանտերն ինքն է գտնում շինարարին կամ շինաշխատանքներն ինքնուրույն է կատարում, իսկ շինանյութի և աշխատավարձի գումարը փոխհատուցում է կառավարությունը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...