18:20 10.07.2021
Արփի խոշորացված համայնքի Գառնառիճ գյուղում դպրոցի մարզադահլիճի վերանորոգումը որոշել են սոցիալական պատասխանատվությամբ իրականացնել: ՄԱԿ-ի պարենի ծրագրով գյուղում ջերմատուն է կառուցվել և թռչնաֆաբրիկա է հիմնվել: Ջերմատունը հանձնվել է դպրոցին, իսկ թռչնաֆաբրիկան՝ անհատ ֆերմերային տնտեսությանը: Հեռավոր գյուղում այս ծրագրերը զարգացման ու աշխատատեղերի ստեղծման նպատակ են հետապնդում: Բոլորը միասին՝ գյուղովի, աշխատում են ու որոշել են, որ ստացված եկամուտը ներդնելու են գյուղում, սպորտդահլիճն են վերանորոգելու:
Գառնառիճի դպրոցի շենքը 1970-ականներին է կառուցվել: Այն ժամանակ մի քանի հարյուր աշակերտ ունեցող դպրոցի համար նաև հանդիսությունների ու մարզադահլիճ է կառուցվել: Սպորտդահլիճը վաղուց արդեն չի օգտագործվում, դարձել է վայրի աղավնիների բնադրման վայր:
Գառնառիճի դպրոցն ու մանկապարտեզը միասին հիմա ընդամենը 39 աշակերտ ունեն: Աշակերտների թիվը փոքր է, ըստ այդմ էլ, դպրոցում վերանորոգումների համար պետական ֆինանսավորում չեն ստացել: Մարզադահլիճը վերանորոգելու համար անհրաժեշտ գումարը հայթայթելու այլ տարբերակ են գտել: Գյուղատնտեսությամբ են գումար վաստակելու: Դպրոցի ուսուցիչներն ու սպասարկող անձնակազմը ազատ ժամանակ դպրոցի հարևանությամբ գտնվող ջերմոցում են աշխատում։
«Ջերմոցը սոցիալական հարցեր պետք է լուծի դպրոցի համար: Նախնական պլաններով՝ ինչ եկամուտ, որ ստացանք, պետք է ուղղենք սպորտդահլիճի վերանորոգմանը: Ջերմոցում հերթապահություն ենք դրել, առավոտյան ու երեկոյան ջրում ենք: Միասնական պետք է աշխատենք: Ուրիշ հնարավորություն չկա: Մեծ ֆինանսների հույսեր չունենք, ոչ էլ հույս ունենք, որ ինչ-որ մեկը մեզ պետք է օգնի: Մասնագետներն ասել են, որ ամեն քաղին 250 կգ բերք ենք ստանալու: Տարեկան մինչև 7 տոննա բերք է տալու ջերմոցը»,- Shantnews-ին ասել է Գառնառիճի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Աբրահամյանը:
Ինչքան շատ բերք, այդքան շատ եկամուտ: Իսկ ինչքան շատ եղավ եկամուտը, այդքան ավելի իրատեսական ու կարճաժամկետ կլինի սպորտդահլիճի վերանորոգումը: Դեռ հաշվարկներ չունեն, թե ինչքան գումար կպահանջվի: Որոշել են՝ պոմիդորի բերքը Գյումրիում ու հարևան գյուղերում են վաճառելու, հասույթը հնարավորություն կտա իրենց հարցերն ինքնուրույն լուծել:
Կրկին սոցիալական ուղղվածության մեկ այլ ծրագիր էլ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչն է ձեռնարկել: ՄԱԿ-ի պարենի ծրագրի աջակցությամբ Գառնառիճում թռչնաֆաբրիկա է հիմնել: Ֆերմերային այս տնտեսությունն իր տեսակով եզակի է Գառնառիճում: Այս տարածաշրջանում հիմնականում անասնապահությունն է զարգացած: Թռչնաֆաբրիկան հեռավոր գյուղում մի քանի խնդիր է լուծելու:
«Մոտ 1000 հատ հավկիթ ենք դրել, ճուտիկներ են դուրս եկել ու 100 հատ էլ հավ ՄԱԿ-ի ծրագրով է մեզ հատկացվել՝ սկզբի համար: Հետագայում նախատեսել ենք շատացնել, մինչև 600 ածան հավ ենք ունենալու: Նախատեսել ենք աշխատատեղեր ստեղծել, աշխատողները լինելու են երիտասարդ ընտանիքները, որպեսզի գյուղից արտագաղթ չլինի: Իսկ եկամտից ուզում ենք ներդրում կատարել, գյուղում խաղահրապարակ ունենալ, նաև դպրոցի մարզադահլիճը վերանորոգել: Պայմանավորվածություն ունենք նաև, որ Արփի համայնքի դպրոցահասակ երեխաներին ձու պետք է տանք սնունդի հետ: Այս պահին 75 աշակերտ ունենք: Հուսով եմ՝ կմեծանա այս թիվը »,-Shantnews-ին ասել է Գառնառիճի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Էդգար Ամիրյանը:
Թռչնաֆաբրիկան աշխատում է արևային կայանից ստացվող էներգիայով: Հիմա ամռանը, երբ արևը շատ է , ստացվող էներգիան նույնպես, կուտակում են, էլցանցերին վաճառում հոսանքը: Էներգախնայողությունից ստացված եկամտից ու թռչունների ձվատվությունից տարածաշրջանի գյուղերին մասհանում կատարելու պարտավորություն է ստանձնել երիտասարդ ֆերմերը:
Արփի համայնքի կազմում 9 գյուղեր են: 9 դպրոցում միասին 75 աշակերտ է սովորում: Եթե աշակերտների թիվն ավելանա, ֆերմերի պարտավորությունն էլ կավելանա: Ֆերմերային տնտեսության ու գյուղի զարգացման հույսը Գառնառիճի երիտասարդ ընտանիքներն են, որոնց գյուղում մնալու առաջնային պայմանը աշխատատեղերի ստեղծումն է։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...