19:52 10.07.2021
Գյումրիում այսօր անցկացվել է ակրոբատիկակական մարմնամարզության Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերից, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից: Մարզիկները հանդես են եկել 5 խմբերում: Մրցել են տղաների քառյակներն ու զույգերը, աղջիկների ու տղաների, այսպես կոչված, խառը զույգերը և աղջիկների եռյակներն ու զույգերը: Միևնույն ժամանակ ելույթներ են ունեցել նաև ցատկորդները: Ամենամեծ մրցակցությունն այս տարի աղջիկների զույգերի ու եռյակների միջև էր ձևավորվել: Ակրոբատիկական բարդ վարժություններ են կատարում, դրանցից յուրաքանչյուրի համար միավոր վաստակում: Մարզիկների ելույթները գնահատվում են մինչև 20 միավոր:
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից հետո, կարճ ժամանակում մարզիկները պատրաստվել են Հայաստանի բաց առաջնությանը: Մասնակիցներից մի քանիսը ելույթ էին ունենում, այսպես կոչված, սպորտի վարպետի ծրագրով: Սա նրանց տարիների աշխատանքի ու ձեռքբերումների արդյունքն է:
«Մարզաձևը օլիմպիական չէ, բայց մենք էլ հետ չենք մնում: Ամեն տարի մասնակցում ենք եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Մեր մարզիկներից ոմանք դեռ աշխատելու տեղ ունեն տեխնիկայի վրա, մյուսները՝ թռիչքների վրա: Ոսկե միջինն էլ ունենք: Երևանի, Գյումրիի, Վանաձորի մարզադպրոցներում շատ մեծ պոտենցիալ ունեցող մարզիկներ կան, որոնք ընդգրկված են 12-18 և 11-16 տարիքային խմբերում»,-Shnantnews-ին ասել է առաջնության գլխավոր մրցավար Աննա Զաքարյանը:
Լավագույն արդյունքներ ցուցաբերեցին Գյումրիի քաղաքապետարանի մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի և Երևանի ակրոբատիկայի Շենգավիթի մարզադպրոցի սաները: Ցատկորդների մեջ ևս լավագույն արդյունքները գյումրեցի մարզիկներինն էին: Բայց ցատկորդները միջազգային ստուգատեսներում բարձր արդյունքներ չեն կարողանում ապահովել, պատճառը մարզադպրոցի ցատկուղին է, որը չի համապատասխանում միջազգային առաջնությունների չափորոշիչներին:
«Այս մարզաձևը բավական մեծ հեղինակություն և մասսայականություն ունի: Այս մարզաձևը հիմք է հանդիսանում մյուս մարզաձևերի համար: Չմոռանանք, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հենց այս մարզաձևից սպորտի վարպետ է: Հայաստանի բաց առաջնությունում, այսպես ասենք, տոն տվողը Շենգավիթի և Գյումրիի մարզադպրոցների սաներն են: Կարծում եմ հենց այս մարզադպրոցների ներկայացուցիչներն են ձևավորելու Հայաստանի հավաքական թիմը»,-Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը:
Հայաստանի հավաքական թիմը մասնակցելու է ակտրոբատիկայի եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է աշնանը Իտալիայում: Հայաստանի բաց առաջնության արդյունքներով ընտրվելու են լավագույն մարզիկները, որոնք էլ կձևավորեն Հայաստանի հավաքական թիմը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...
10:59 04.08.2025
Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...