19:35 02.02.2018
Փետրվարի 1-ին, «ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր պետական ու քաղաքական ականավոր գործիչ Արամ Մանուկյանի արձանի էսքիզը՝ նշելով. «Արձանն ընտրվել է մրցութային հանձնաժողովի կողմից: Ավագանին կողմ է արտահայտվել նախագծին և փետրվարի 13-ին որոշումը կքվեարկվի ավագանու նիստում: Ահավոր չեմ հավանել, դեմ եմ քվեարկել»:
Արայիկ Հարությունյանը հրապարակել էր նաև հուշարձանի մրցույթի հանձնաժողովի կազմը:
Արձանի էսքիզը հերթական բանավեճի առարկա է դարձել:
Ֆեյսբուքյան շատ օգտատերեր բացասական կարծիք են հայտնել. «Որ գաղափարի վրա ես խորանում, գաղափարային առումով վատը չի, բայց իրականացման առումով շատ թույլ ա», «Դրոշը չի կարելի ոտնատակ տալ», «Ներողություն եմ խնդրում Արամ Մանուկյանից, բայց եթե ուշադիր չես նայում, արձանը կարծես թե դեֆիլեի ելած մանեկենուհու արձան լինի…. հազար կներեցեք», «Դրոշը չլիներ, կարելի էր քննարկել: Դրոշն ամեն ինչ խեղաթյուրումա» և նմանատիպ շատ այլ մեկնաբանություններ են հայտնվել սոցցանցերում:
SHANTNEWS-ը հարցրել է նաև մասնագետների կարծիքը:
Քանդակագործ Ստեփան Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գաղափարը լավն է, սակայն էսքիզը դեռ չի տեսել:
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ասաց, որ մրցույթին ներկայացված և ոչ մի տարբերակը չի հավանել: «Արամ Մանուկյանի առաջին արձանը ես եմ քանդակել, սակայն որպես ժյուրիի անդամ չեմ հավանել մրցույթին ներկայացված 10 նախագծերից և ոչ մեկը, քանի որ դրանց մեջ Արամ Մանուկյան չեմ տեսել: Առաջին մրցանակ չի ստացել ոչ մի նախագիծ, երկրորդ մրցանակը տրվել է Դավիթ Մինասյանի նախագծին, որն էլ, ըստ էության, ճանաչվել է հաղթող: Ամեն դեպքում ես չեմ հավանել»:
ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանը, ով նույնպես մրցույթի հանձնաժողովի կազմում էր, նշեց, որ մեկնաբանելու բան չկա. «Եղած տարբերակներից ամենահարմարը դա էր, ընտրել ենք, վերջացավ գնաց: Իսկ ի՞նչ վերաբերում է արձանը կանգնեցնելու գաղափարին, ապա վաղուց պետք է արվեր, լավ է, որ գոնե հիմա է որոշում կայացվել»:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...