Ինչ փոփոխություններ են կատարվել Հայաստան մուտք գործելու պահանջներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Ինչ փոփոխություններ են կատարվել Հայաստան մուտք գործելու պահանջներում

13:08 12.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել։

Նոր որոշման 1.2 կետը վերաբերում է առաջին որոշման 2.1-ին կետին. այն փոփոխության է ենթարկվում: Կետը վերաբերում է Հայաստան մուտք գործելու կարգին:

Առաջին որոշման սույն կետը հետևյալ տեսքն ուներ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ՝ ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ):

Սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզվով՝ հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը, սերտիֆիկատ չունեցող անձանց տեղեկացվում է օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում նմուշառման մասին:

Զննության արդյունքներով՝ անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ»:

Իսկ փոփոխված տարբերակում՝ այսպիսի. «2.1. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատի փոխարեն անձը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով), մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ):

Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն, պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակում է գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել սույն կետում նշված պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող բոլոր պահանջները կամ տվյալ օտարերկրյա պետությունում տրամադրվող սերտիֆիկատի ձևանմուշն ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից:

Պատվաստման սերտիֆիկատը անձը կարող է ներկայացնել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով»:

Այսինքն, եթե նախկինում Հայաստան մուտք գործելու համար անհրաժեշտ էր ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, հիմա արդեն անհրաժեշտ է ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով), մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք) (պատվաստման սերտիֆիկատ):

Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 10-ից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետ

08:42 23.06.2025

ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետ

ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հեյսհամ բին Թարիքի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի սրման վերաբերյալ, հաղորդում է WAM գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ առաջնորդներից յուրաքանչյուրի հետ երկկողմ բանակցությունները վերաբերել են «Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը և դրա հնարավոր լուրջ հետևանքներին տարածաշրջանի […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

08:31 23.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

ԱՄՆ ռազմական գործողության հետևանքով Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներն ամենաշատն են վնասվել, կիրակի օրը Truth Social-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հուշարձանային վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ «Ավերում» ճիշտ տերմինն է: Ամենավատ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ ցածր։ Հենց նշանակետին», – գրել է նա։ Հունիսի […] ...

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

08:20 23.06.2025

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

08:10 23.06.2025

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

BACK_TO_TOP