18:55 13.07.2021
Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին: Ոռոգման ջրի պակասի հիմնական պատճառն, ըստ նրա, այն է, որ Հրազդան, Արաքս և Ախուրյան գետերի մակարդակը, սկսած մայիս ամսից, իջել է: Հիշեցնենք, ոռոգման ջուրը չի բավականացնում հիմնականում Շիրակի և Արմավիրի մարզերին: Շիրակի մարզի ցանքերի մեծ մասը սնուցող Կառնուտի ջրամբարում բավարար քանակության ջուր չի կուտակվել: Սուրեն Պապիկյանը նշել է այն գործոնները, որոնք հանգեցրել են սակավաջրության:
«Այս տարի մայիսի վերջից սկսեց գետերի մակարդակը կտրուկ իջնել: Մեր կարևոր գետերը, մասնավորապես, Հրազդանը, Ախուրյանը, Արաքսը, նրանց ջրատվությունը կտրուկ 70-80%-ով իջել է: Սա պայմանավորված է եղանակային գործոններով նաև Արաքս-Ախուրյան թևում հարևան Թուրքիայում նոր ջրամբարների կառուցմամբ, ջրի կառավարման մոդելի փոփոխությամբ: Մենք էլ մեր հերթին նախագծում ենք նոր ջրամբարներ կառուցել Ախուրյանի ավազանում, Արագածոտնի, Շիրակի բոլոր այն հատվածներում, որտեղ հնարավոր է ջուր կուտակել, որպեսզի կարողանանք բալանսավորել»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը
Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսված է Հանրապետությունում 15 նոր ջրամբարի կառուցում և գործողների վերանորոգում: Ծրագիրը կսկսվի Գեղարքունիքի մարզից: Շիրակի մարզում մրցութային փուլում է Կապսի ջրամբարի վերականգնման ծրագիրը: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ չինական երկու ընկերություններ են մրցույթին մասնակցում: Այս ծրագիրը նախատեսում է նաև Ջրաձոր գյուղի տեղափոխություն:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...