16:11 14.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ երկու երկրներն ունեն համագործակցության լայն օրակարգ, որի իրացման ուղղությամբ կառավարությունները տանում են դինամիկ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը նաև տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակը հաղթահարելու համատեքստում և ընդգծել ՌԴ առանցքային դերը անվտանգության ապահովման գործում:
Դեսպան Կոպիրկինի խոսքերով՝ Ռուսաստանի համար Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ունի առաջնային նշանակություն, ինչի ապացույցն է երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների ակտիվ երկխոսությունը, շփումներն ու փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
14:57 02.05.2025
Մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգումըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվելու են ամբողջ տարվա ընթացքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:46 02.05.2025
Մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 2-ին` ժամը 10:00-17:00-ը, կդադարեցվի ք. Հրազդան Միկրոշրջան թաղամասի 128-130 շենքերի ջրամատակարարումը: Ս. թ. մայիսի 2-ին ժամը 10:00-21:00-ն կդադարեցվի ք. Ծաղկաձոր Ավ. Իսահակյան փողոցի, Ավ.Իսահակյանի փակ., ք. Հրազդան Մաքրավան թաղ. Ամառային փ. 1 Նրբ., Հր.Աճառյան փողոցի, Մաքրավան թաղ. Ամառային, Ամառային 2 Նրբ., […] ...
14:39 02.05.2025
Պատվաստումներն օգնում են պաշտպանել երեխաներին` կանխարգելելով մի շարք վարակիչ հիվանդություններ. ԱՆՊատվաստումներն օգնում են պաշտպանել երեխաներին` կանխարգելելով մի շարք վարակիչ հիվանդություններ և խուսափել դրանց բարդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:31 02.05.2025
Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը․ ԻնձագիՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսելով «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման մասին, հատուկ անդրադարձել է Մխիթարյանի՝ չեղարկված գոլին: «Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը: Գիտենք, որ փայլուն ենք խաղացել աշխարհի լավագույն թիմի դեմ: Ցավոք, Մխիթարյանի չեղարկված գոլի նման դրվագները կարող են որոշիչ լինել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football […] ...
14:25 02.05.2025
Վանաձորի Խ. Աբովյանի անվան դպրոցում կառուցվել է մարզադահլիճ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Վանաձորի Խ. Աբովյանի անվան դպրոցում կառուցվել է մարզադահլիճ: «Պետական բյուջեից հատկացվել է 224 մլն դրամ։ Ընթացքի մեջ են նաեւ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:19 02.05.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լսել է մի խումբ քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ է տվելՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ մայիսի 2-ին տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից։ Քննարկված հարցերը վերաբերել են ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոքր բիզնեսի գործունեությանը, արտահանման հարցերի, էլեկտրոմոբիլների մաքսազերծմանը, սոցիալական ձեռներեցության զարգացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտների։ Նախարարը լսել է քաղաքացիների […] ...