20:17 15.07.2021
Գյումրիի քաղաքապետարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ բանակցություններ է տանում քաղաքում մի քանի շենք-շինությունների պատկանելության և գործառնական նշանակության փոփոխության շուրջ: Խոսքը, մասնավորապես, ռուսական նախկին Կեչի շենքի, 8-րդ զինվորական թաղամասի կիասակառույցների և Ալեքասանդրապոլի բերդի՝ Պայտաձև ամրոցի մասին է: Ամրոցի տարածքը չի օգտագործվում, այն լքված է: Պաշտպանական կառույցը զինվորական թանգարանի վերածելու առաջարկն է վերջին տարիներին քննարկվում:
Ցարական Ռուսաստանը 19-րդ դարում իր տարածքներում կառուցում էր 3 տեսակի պաշտպանական ամրոցներ: Դրանք դասակարգվում էին առաջին, երկրորդ և երրորդ կարգի: Առաջին՝ ամենահզոր պաշտպանական կառույցները պատերազմական գոտում էին կառուցվում: Անդրկովկասում, այդ թվում և Ալեքսանդրապոլում, կառուցվում էին երկրորդ կարգի պաշտպանական ամրոցներ: Ներկայիս «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ամրոցները կառուցվել են բարձ դիրքում՝ թմբերի վրա: Ամրոցների տեղանքի ընտրությունը և կառուցման պատմությունը հիմա արդեն ներկայացնելու հետաքրքիր նյութ են Գյումրիի էքսկուրսավարների համար: Ամրոցը պահպանվել է իր նախկին տեսքով՝ այնպիսին, ինչպիսին կառուցվել է: Դրանով էլ այն հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար:
«Հետաքրքիր է այն, ինչ հետաքրքիր ենք ներկայացնում: Զբոսաշրջիկները չեն գալիս հատուկ բերդի համար, բայց գալով , իմանալով, տեսնելով տպավորվում են:Եթե պայտաձև ամրոցը լիովին վերականգնվեր հենց իսկական տեսքով, ռազմական միջավայրը պահպանվեր, հրանոթները, մարդիկ 19-րդ դարի հագուստներով, սա կլիներ իդեալական տարբերական այս կառույցի համար»,- Shantnews-ին հետ զրույցում ասել է էքսկուրսավար Հովհաննես Ֆրանգուլյանը:
Պայտաձև ամրոցը զբոսաշրջիկների համար նորահայտ վայր է, որն արտացոլում է քաղաքի կյանքը 19-րդ դարում: Պայտաձև ամրոցը ռուսական 102-րդ ռազմաբազայի հաշվեկշռում է: Գյումրիի գլխավոր ճարտարապետը նշում է, որ ամրոցը ռազմաբազայի այլ տարածքների հետ միջպետական պայմանագրով մինչև 2045 թվականը հանձնված է ռուսական կողմին: Այն տասնյակ տարիներ անօգտագործելի է: Ամրոցը վերականգնելու, ռեստորանի կամ հյուրանոցի վերածելու առաջարկներ մասնավորից քաղաքապետարանը շատ է ստացել, բայց դրանց ընթացք տալ չեն կարող, քանի դեռ ամրոցը համայնքային ենթակայության չէ:
«Մենք մի քանի անգամ դիմել ենք ռուսական կողմին, որ այդ կառույցը որպես սեփականություն հանձնեն համայնքին, որ մեր կողմից վերակառուցենք և օգտագործենք զբոսաշրջության ծրագրի շրջանակներում: Սակայն քննարկումներից հետո ռուսական կողմը բացասական արձագանքեց՝ պատճառաբանելով, որ դա ավելի շատ որպես ռազմական կառույց անվտանգության հետ կապված խնդիրներ ունի: Ռազմաբազայի նախկին հրամանատարության հետ ենք քննարկել հարցը, որ համատեղ ամրոցը վերականգնվի և դառնա ռազմական պատմության թանգարան: Ներկա դրությամբ կոնկրետ լուծումներ և ծրագրեր չկան ընթացքի մեջ: Հույս ունենք, որ թեկուզ ռազմաբազայի հետ կարողանանք փրկել այդ կառույցը»,-Shantnews-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Ամրոցը որպես զբոսաշրջության ենթակառուցվածք օգտագործելու համար պետք է, որ այն պահպանի իր ռազմական նշանակությունը: Սա էքսկուրսավարի կարծիքն է: Պայտաձև ամրոցը միակ կառույցը չէ, որի պատկանելության շուրջ ռուսական կողմի հետ բանակցում է քաղաքապետարանը: Ղորղանյան փողոցում գտնվող նախկին Կեչի շենքը, որը Կումայրի պատմական միջուկում է, իր հաշվեկշիռ վերցնելու և թանգարանի վերածելու ցանկություն է հայտնել քաղաքապետարան
«Դրա համար պետք է որոշակի փոխահատուցում տանք, այսինքն՝ շենքի կամ հողի տեսքով, որպեսզի գործարքը կատարվի: Մի քանի առաջարկներ արել ենք, որոնք չեն ընդունվել նրանց կողմից: Հիմա պատրաստում ենք նոր առաջարկություններ»,- ասել է Հենրիկ Գասպարյանը:
Տարիներով քննարկվում է նմաև 8-րդ զինվորական թաղամասի շենքերի ու կիսակառույցների պատկանելության հարցը: Այս տարի, ըստ Հենրիկ Գասպարյանի, տեղի է ունենալու հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու է այդ կիսակառույցների վերականգնման հարցը: Ինչպես նաև 8-րդ զինվորական թաղամասում, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի, ռուսական կողմի ֆինանսավորմամբ նոր բնակելի շենքեր են կառուցվելու: Դրանց նախագծերն արդեն պատրաստ են:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...