Ցատկող սարդերի մոտ ինտելեկտի նշաններ են հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ցատկող սարդերի մոտ ինտելեկտի նշաններ են հայտնաբերվել

22:00 18.07.2021

Փոքրիկ ցատկող սարդերը կարողանում են անել այն, ինչը մինչ այս համարվել է, որ ունակ են կատարել միայն ողնաշարավոր կենդանիները:

Նրանք կարողանում են տարբերել շնչավոր և անշունչ առարկաները: Այս մասին կատարված հետազոտությունների արդյուքները հրապարակվել են  PLOS Biology. պարբերականում:

Հայտնի է ցատկող սարդերի 5800 տեսակ: Նրանք ապրում են տարբեր վայրերում , անգամ անապատներում և Էվերեստի գագաթին: Հետազոտողների խումբն ուսումնասիրել է M. semilimbatus տեսակի  60 նմուշ, որոնք տարածված են  Հյուսիսային կիսագնդում:

Սարդերի առջև տեղադրվել են էկրաններ, որոնց վրա լույսի կետերը շարժվել են այնպես, որ շնչավոր և անշունչ առարկաների  պատկերներ ստեղծեն: Երբ սարդերը նկատել են շնչավոր առարկա, մասնավորապես սարդ  հիշեցնող պատկերը, ապա շատ հանգիստ են արձագանքել: Իսկ երբ նրանց առջև հայտնվել է էլիպս հիշեցնող պատկեր կամ լուսային կետերը, անկանոն շարժումներ են կատարել, այդ ժամանակ  սարդերն անշարժացել են պաշտպանական դիրքում և ուշադիր հետևել են պատկերի շարժին:

Իսկ երբ սարդերին ցույց են տվել միաժամանակ մի քանի էկրաններ տարբեր պատկերներով, նրանք անբնական շարժումներ են կատարել:

Սարդերը 8 աչք ունեն, որոնք նրանց 360 աստիճանի տեսադաշտ են ապահովում: Միևնույն ժամանակ կենտրոնական աչքերն ավելի պարզ են տեսնում, քան կողային աչքերը: Գիտնականները կարծում են, որ փորձարկման արդյունքում պարզ է դարձել, որ սարդերը տարբերում են իրենց ծանոթ և անծանոթ առարկաները: Անծանոթ առարկաները  սարդերը փորձել են ավելի լավ ուսումնասիրել,իսկ ծանոթ պատկերները դիտարկել են առարկաներ, որոնք վտանգ չեն ներկայացնում իրենց համար: Գիտնականները մտադիր են փորձարկումները շարունակել խխունջների և այլ միջատների վրա, սրանով իսկ ապացուցելու են, որ այս կենդանիները շատ ավելի խելացի են, քան թվում է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

BACK_TO_TOP