19:59 17.07.2021
Շիրակի մարզի Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում պատվարի վերանորոգումները հրատապ են: Դրանց խիստ վթարային լինելու պատճառով ջրամբարներում կուտակվող ջրի մեծ մասը կորչում է: Այսպիսի եզրակացության են եկել ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետները, որոնք Շիրակի և Սյունիքի մարզերի ջրամբարներում համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրություններ են կատարել: Մասնագետները պարզել են, որ ջրամբարներում առկա են ֆիլտրացիոն երևույթներ, այսինքն՝ ջրամեկուսացման շերտը քայքայված է և ջուրը կուտակվելու փոխարեն կորչում է:
Կառնուտի ջրամբարն այս ոռոգման սեզոնին ջրօգտագործողների ուշադրության կենտրոնում է: Կառնուտից են սնվում մարզի ամենաբերրի հողատարածքները և այս տարի այստեղ բավարար քանակության ջուր չի կուտակվել: Իսկ եղածն էլ կորուստներով է դաշտերին հասնում: Կորուստների պատճառներն ուսումնասիրել են Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետները: Շիրակի մարզի երեք ջրամբարներում են դիտարկումներ կատարել՝ Արփիում, Կառնուտում և Սառնաղբյուրում: Ամենավատ վիճակն, ըստ մասնագետների, Կառնուտի ջրամբարում է:
«Եթե բույսն աճում է բետոնյա հակաֆիլտրացիոն սալիկների արանքից, նշանակում է այնտեղ ջուրը հանգիստ կթափանցի: Ինչ կուտակման մասին խոսք կարող է լինել, եթե այսպիսի խայտառակ վիճակ է այստեղ տեղի ունենում: Կառնուտում պատվարի տեխնիկական վիճակը բավական վատ է: Ջրամեկուսիչ գոտին, որը բետոնի սալիկների միջոցով է, գտնվում է անմխիթար վիճակում»,- SHANTNEWS-ին ասել է ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Ռոլան Գասպարյանը:
Ուսումնասիրություններ կատարվել են երեք ջրամբարներում: Արփիում, ըստ մասնագետների, վիճակը փոքր-ինչ լավ է, բետոնյա պատվարը շահագործելի է: Վիճակը վատ է ու պատվարի վերանորոգումը հրատապ է նաև Սառնաղբյուրի ջրամբարում:
Կուտակված ջրի մակարդակը չափվում է, այսպես կոչված, պյեզոմետրական դիտահորերով: Ամբողջ ջրամբարի տարածքում մի քանի նման դիտահոր կա: Դրանցից յուրաքանչյուրում չափիչ սարքերով մասնագետները ստուգում են ջրի մակարդակը, և մասնագիտական լեզվով ասած, կազմում են դեպրեսիոն կոր: Եթե այն բարձր ստացվեց, նշանակում է ֆիլտրացիա՝ ջրի կորուստ կա:
«Այստեղ ջրամբարում 45 % ջրի կորուստ կա՝ ֆիլտրացիայի հետ կապված: Ջրամբարներում մոնիտորինգ կատարվում է, բայց տարվող աշխատանքները լիարժեք չեն: Խոսքը ոչ միայն Շիրակի մարզի, այլև ամբողջ Հայասատանի ջրամբարների մասին է: Պետք է պետական աջակցութուն, որ հատկապես հատուկ նշանակության ջրամբարները լինեն ուշադրության ներքո»,-SHANTNEWS-ին ասել է Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը:
Ինչքան ջուր է կուտակվում, ինչքանը օգտագործվում ոռոգման համար և ինչքանը կորչում: Այս հարցերի պատասխանն ունենալու համար անհրաժեշտ է բոլոր ջրամբարներում չափիչ սարքեր ունենալ: Այսինքն, ջրամբարներում տեղի ունեցող երևույթները պետք է մշտական դիտարկման հնարավորություն ունենան: Մասնագետներ կան, սարքեր՝ նույնպես, բայց դրանց տեղադրումն ու շահագործումը ֆինանսավորում են պահանջում:
Մշտադիտարկման համակարգ ունենալու հարցով պատրաստվում են դիմել ջրային կոմիտե: Մասնագետները նշում են՝ մինչև վերանորոգումներ չլինեն ու մշտական ուսումնասիրությունների հնարավորություն չստեղծվի, ոռոգման սեզոնին, ջրակորուստներով պայմանավորված, խնդիրները շարունակվելու են: Ջրամբարների տեխնիկական վիճակն, ըստ նրանց, թույլ չի տալիս պահանջվող քանակի ջուր կուտակել:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...