20:33 11.07.2018
Հուլիսի 10-ին Ստամբուլում կայացել է պոլսահայ անվանի լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով 75-րդ դատական նիստը, հաղորդում է ermenihaber.am-ը:
Նիստի ընթացքում հարցաքննվել են գործով անցնող մի շարք վկաներ։ Որպես վկա հանդես է եկել նաև Օգյուն Սամասթին, սպանության դրդելու մեջ մեղադրվող և այդ հանցանքի համար ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալի ազգական Ջոշքուն Իղջին։
Վերջինս իր ցուցմունքում հայտնել է, որ Հրանտ Դինքի սպանությունից առաջ Յասին Հայալին իրեն ասել է, որ պատրաստվում է սպանել Դինքին։
«2006թ․ հուլիսի սկզբին Յասին Հայալին ասաց, որ սպանելու է Հրանտ Դինքին։ Նա ասաց, որ Դինքը հայկական ծագմամբ լրագրող է, ով թուրքերի մասին չափից շատ է ավելորդ խոսում ու գրում»,- պատմել է վկան։
Այդ լուրն ստանալուց հետո Իղջին այդ մասին հաղորդել է հետախուզության աշխատակիցներ Վեյսելին և Օքանին։
«Ես հաղորդում տվեցի այդ մասին, որովհետև Յասինի խոսքը գործ էր։ Ես ուզում էի պաշտպանել Յասինին օգտագործվելուց, քանի որ Տրապիզոնում օղաբլիթ (սիմիթ) վաճառող մեկը նման հանցանք չի կարող ծրագրել ու իրագործել։ Իմ համոզմամբ՝ որոշ մարդիկ Յասինին օգտագործում էին իրենց նպատակին հասնելու համար»,- հավելել է Իղջին։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիս 11-ին։
Դատական նիստից առաջ մամուլի հայտարարությամբ հանդես եկած «Դինքի ընկերներ» նախաձեռնության մասնակիցներից Բյուլենթ Այդընը հիշեցրել է, որ Դինքի սպանության գործով դատավարությունն արդեն 11 տարի շարունակվում է։ 2007թ․ հուլիսի 2-ին սկսված դատական գործով արդեն 85 մեղադրյալ է անցել, որոնցից 24-ը 2017թ․ ընթացքում ազատ է արձակվել։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...