19:37 19.07.2021
Գյումրիի Բուլվարային թաղամասի ամենաբարձր շենքերը՝ 9 հարկանիները վերելակներ չունեն: Դռներն արդեն 30 տարուց ավելի փակ են, ավելի ճիշտ՝ բնակիչներն են փակել՝ անվտանգության նկատառումներով: Վերելակի հորերն են միայն մնացել, որոնք շենքի մուտքից սահմանազատել են՝ ինչով հնարավոր է:
Շենքերի վերելակները, որպես այդպիսին, պահպանված չեն: Սա նշում է բազմահարկերը սպասարկող համատիրության նախագահը: Վերելակները կառուցվել են 80-ականներին, շահագործվել շատ կարճ՝ մինչև 1988-ը: Դրանից հետո, թե ինչպես են վերելակներն ապամոնտաժվել և ուր են տարվել, հայտնի չէ:
«Կան, այսպես կոչված, շախտաները, որոնց մեջ աշխատում էին վերելակները: Իսկ վերելակները երկրաշարժից հետո թե՛ պետականորեն, թե՛ անօրինական ձևով տեղափոխվել են Երևան անհայտ ուղղությամբ: Նորերը տեղադրելու վերջնական արդյունքում խնդիրը հանգում է գումարին: 10 շենքի վերելակ դնելն առանց մոնտաժման աշխատանքների, մոտ 130 մլն է: Հենց գործընթացը հասնում է փողին, մնում է ապագայի ծրագիր»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի «Կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը:
Քաղաքի 10 բարձրահարկ շենքերի վերելակները վերանորոգելու ծրագրեր, ըստ համատիրության ղեկավարի, եղել են ու ոչ մեկ անգամ: Նույնիսկ հաշվարկ կա կատարված, ըստ որի՝ յուրաքանչյուր վերելակի վերատեղադրումը կարժենա 10 մլն 500 հազար դրամ: Հաշվարկը կա, գումարները չէ:
Վերելակի բացակայությունը թաղամասում ամենակարևոր, բայց ոչ միակ խնդիրն է: Բնակիչները հերթով թվարկում են՝ շենքերի տարածքն անբարեկարգ է, խաղահրապարակ չունեն, շենքերի մուտքերը վերանորոգման կարիք ունեն:
«Այդ շենքերում վճարումները մոտավորապես 30% են կազմում: Կան շենքեր, որ ավելի քիչ են: Բնակիչներ կան, որոնք առանց կարգավիճակի են ու անընդհատ պահանջատեր են: Այս թաղամասի օրինական բնակիչներից շատերը դուրս են եկել շենքերից և այլ վայրերում են ապրում: Նրանց բնակարանները ժամանակին հատկացվել են սոցիալապես անապահով ընտանիքների»,- նշում է Մովսես Ջուհարյանը:
Խոսքն այն բնակիչների մասին է, որոնց Բուլվարային թաղամասում հատկացվել են այն բնակարանները, որոնց տերերը երկրաշարժից հետո հրաժարվել են բարձրահարկեր վերադառնալ: Մի մասին հատկացված բնակարանները օրդերավորված են, առանձին դեպքերում էլ նախկին տերերը վերադարձել են ու հետ են պահանջում իրենց բնակարանները:
Թաղամասի բարձրահարկերը թերի են բնակեցված: Ներքևի հարկերի փակ դռները խնդիրներ են ստեղծում վերևի հարկերի բնակիչների համար: Ջրագծի և կոյուղատար համակարգի վթարների վերացումը այս շենքերում ամիսներ է տևում, մինչև փակ դռների տերերին են գտնում: Հիմա արդեն բոլոր բնակարանները սեփականաշնորհված են ու անօթևան բնակիչներին հատկացումներ Բուլվարայինում այլևս հնարավոր չեն:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...