Կապսի ջրամբարի շինարարության համար Ջրաձոր գյուղի տեղափոխության գործընթացը հասել է տների ու օժանդակ կառույցների չափագրումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Կապսի ջրամբարի շինարարության համար Ջրաձոր գյուղի տեղափոխության գործընթացը հասել է տների ու օժանդակ կառույցների չափագրումներին

19:40 20.07.2021

Կապսի ջրամբարի շինարարության համար հայտարարված մրցույթին չինական երկու ընկերություններ են մասնակցում, և մրցույթի արդյունքները պարզ կդառնան սեպտեմբերին: Այս մասին օրեր առաջ Գյումրիում հայտարարել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը: Կապսի ջրամբարի շինարարությամբ է պայմանավորված նաև Ջրաձոր գյուղի տեղափոխությունը: Ջրամբարի շինմրցույթին զուգահեռ, գյուղում չափագրումներ են ու գյուղացիների փոխհատուցումների հաշվարկներ:

Գյուղում գեթ մեկ սանտիմետր հարթ տարածք ու դրա վրա կառուցված ամուր տուն չես գտնի: 76 տուն կա գյուղում, բոլորն էլ հին ու վթարային են: Բանն այն է, որ Ջրաձորում դեռ խորհրդային տարիներին կառուցապատումները թույլատրելի չէին: Շինաշխատանքներ չէին թույլատրվում, որովհետև օրակարգային էր Կապսի ջրամբարի շինարարության և գյուղի տեղափոխության հարցը: Մի քանի տասնամյակ է անցել, հարցն էլի օրակարգում է, գյուղն էլ՝ դեռ իր տեղում:

Ջրամբարը կառուցվելու է եղածի հիմքի վրա, բայց նախագծային փոփոխություններով: Առաջին փոփոխությունը թողունակությանն է վերաբերում: Կապսի ջրամբարը նախ կվերակառուցվի 25 մլն խորանարդ մետր թողունակության, իսկ ապագայի ծրագրերում մինչև 64 մլն խորանարդ մետր ջրի կուտակումն է:

Ինչքան ջուր է կուտակվելու ջրամբարում, դրանից է կախված, թե Ջրաձոր գյուղի ինչքան մասը կմնա ջրի տակ: Շինարարությանը զուգահեռ, գյուղի տեղափոխության հարցերն են լուծվելու: Այժմ կառավարությունը գնահատում է ջրաձորցիների անշարժ գույքը՝ տներն ու օժանդակ կառույցները, որոնք մնալու են ջրի տակ, փոխարենը նոր տեղում նորերն են կառուցվելու:

«Եթե մեկը 100 քառակուսի մետր մակերեսով տուն ունի, բայց երկու անձով են բնակվում, միևնույն է, նրանց փոխհատուցվելու է իրենց տան մակերեսի չափով, քանի որ գյուղացիներն իրենց տներն իրենց միջոցներով են կառուցել: Ամեն ինչ չափագրված է՝ գոմերը, տները, ծառերը: Այս ամենը նոտարական ու կադաստրային գրանցում պետք է անցնի, որ մարդիկ իմանան իրենց ունեցվածքի չափը, ըստ այդմ էլ փոխհատուցվեն: Դեռ խորհրդային տարիներին մեր գյուղում սեփականաշնորհում չէր կատարվում: Մենք ապրում ենք մեր կառուցած տներում, բայց դրանք մեզ չեն պատկանում, քանի դեռ սեփականաշնորհման վկայական չկա: Հիմա այդ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- SHANTNEWS-ին ասել է Ջրաձոր գյուղի վարչական ղեկավար Գևորգ Հովակյանը:

Մինչ փոխհատուցումները, Ջրաձորում սեփականաշնորհման գործընթաց է կատարվելու: Տները, օժանդակ կառույցները համարվում են անօրինական շինություններ և դրանք սեփականաշնորհված չեն: Գյուղացիների համար անվճար մեկնարկել է տների ու օժանդակ կառույցների նոտարական ու կադաստրային գրանցումների գործընթացը:

Մեկ ընտանիքի ունեցվածքի կադաստրային գրանցումն ավարտված է, ևս 5-ն ընթացքի մեջ են: Նոր գյուղը կառուցվելու է 40 հեկտար սեփականաշնորհված վարելահողերի տարածքում: Այդ հողատարածքները 20 առանձին սեփականատերեր ունեն, որոնց փոխհատուցում պետք է կառավարությունը հատկացնի:

Փոխհատուցումների գործընթացը Ջրաձորում վերաբերում է 76 ընտանիքների: Նրանցից 28-ի համար անցած տարի կառավարությունը բնակարանաշինական ծրագիր առաջարկեց: Գյուղովի այդ ծրագրից հրաժարվեցին ու որոշեցին սպասել տեղափոխության ծրագրին: Նոր գյուղի նախագծային աշխատանքները ընթացքի մեջ են: Հստակ է, որ Ջրաձորի  գերեզմանատունն ու խոնարհված եկեղեցին չեն մնալու ջրի տակ, դրանք կամուրջով կմիանան նոր գյուղին:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

BACK_TO_TOP