13:05 03.02.2018
«Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի և Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից և հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական և վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ դրանք իրականացնելով միայն Ռուսաստանի սահմանին:
Հարավօսական ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ-ն, ըստ էության, հայտարարել է, որ այդ պայմանագրում իրենք չկան, ու քանի որ իրենք չկան, պայմանագիրը չի կարող ունենալ հաջողություն: Այլ կերպ ասած՝ հարավօսական այդ հայտարարությունը գործնականում խաչ է քաշում Վերին Լարսին այլընտրանք ունենալու Հայաստանի հույսերի կամ սպասումների վրա, որոնց վերաբերյալ պարբերաբար հայտարարում էր Հայաստանի կառավարությունը՝ սկսած նախորդ տարվա հունվարից:
Անկասկած է, որ հարավօսական հայտարարությունը չէր կարող լինել առանց Ռուսաստանի: Ի վերջո, ինչու այն ժամանակ՝ մեկ տարի առաջ, չկար այդպիսի հայտարարություն, իսկ հիմա կա: Այն հնչում է վրաց-ռուսական բանակցության հերթական ռաունդից հետո, որ օրերս տեղի ունեցավ Պրահայում: Դրանից առաջ ՌԴ փոխարտգործնախարար, բանակցող Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է այլընտրանքից օգտվելու համար, սակայն պայմանագրում երրորդ երկրի մասին խոսք չկա՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Աբխազիայի և Օսիայի: Ակնառու էր, որ ՌԴ փոխարտգործնախարարն ուղղակի պայման է դնում, որ Հայաստանը կարող է օգտվել, եթե Վրաստանը համաձայնի գործ ունենալ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Թե ինչու է ռուսական կողմը նման կտրուկ կերպով դնում հարցը, ըստ էության, մնում է միայն գուշակել:
Ի՞նչ է փոխվել անցնող մեկ տարվա ընթացքում, որ այդպես փոխվել է ՌԴ դիրքորոշումը: Արդյո՞ք Մոսկվային մտահոգել կամ զայրացրել է Վրաստանին ամերիկյան հակատանկային սպառազինության տրամադրումը կամ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության խորացման հեռանկարը: Բայց չէ՞ որ Վրաստանի եվրաատլանտյան կուրսը նորություն չէր նաև մեկ տարի առաջ: Ներկայումս ՌԴ պահվածքը նշանակո՞ւմ է, որ այդ հարցում խմորվել են նոր և առավել լուրջ զարգացումներ:
Դեկտեմբերի 25-ին Վրաստան էր մեկնել Սերժ Սարգսյանը, որը հայտարարեց Թբիլիսիում, որ քննարկել են տրանսպորտային տարանցիկ կարողությունները փոխադարձաբար զարգացնելու հարցը: Դրանից անմիջապես հետո, հաջորդ օրը, Սարգսյանը մեկնեց Մոսկվա ԱՊՀ երկրների գագաթաժողովին մասնակցելու: Ի՞նչ տրանսպորտային տարանցիկ կարողություն զարգացնելու մասին է խոսքը, եթե չկա այլընտրանք Վերին Լարսին: Կարո՞ղ է ինչ-որ բան փոխել Հայաստանը և ազդել ՌԴ դիրքորոշման ու պահվածքի վրա»,- գրել է «Ժամանակ» թերթը:
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...