ԳՁՕ-ները ոչ միայն վնասակար չեն, այլև օգտակար են. սննդաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

ԳՁՕ-ները ոչ միայն վնասակար չեն, այլև օգտակար են. սննդաբան

12:32 03.02.2018

«ԳՁՕ-ների թեման շատ խորն է և հետաքրքիր։ Անցած դարի 70-ական թվականներից օգտագործվում են շատ լայն կերպով, ամենաշատ սպառող երկրները ԱՄՆ-ն է և Կանադան։ Կյանքի միջին տևողությունը սկսած այդ ժամանակներից շատ երկարել է, ես չեմ ասում՝ դա կապված է ԳՁՕ-ների օգտագործման հետ: Միայն կարելի է ասել, որ ԳՁՕ-ն հաստատ վնաս չէ, որովհետև մարդկանց կյանքի միջին տևողությունը 70-80 տարի է դարձել, նախկին 50-60-ի փոխարեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել է սննդաբան Հասմիկ Աբովյանը՝ անդրադառնալով գենոմոդիֆիկացված սնունդների վտանգավորությանը։

Հիշեցնենք, որ 2017-ի տարեվերջին աշխարհահռչակ ռոքեր Սերժ Թանկյանը կոչով դիմել էր Հայաստանի բնակիչներին և խորհուրդ տվել հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրությամբ զբաղվող Monsanto ընկերության արտադրանքից: Թերևս, հենց դա առիթ դարձավ, որ հանրային տարբեր հարթակներում քննարկումներ ծավալվեն ԳՁՕ-ների վերաբերյալ: Վերջերս էլ խորհրդարանն էր փորձում պարզել արդյո՞ք ԳՁՕ-ի դեմ անհրաժեշտ է պայքարել: 

Նշենք, որ ԳՁՕ-ն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ են, որոնցում առկա է օտար գեն: Այլ կերպ ասած, գիտնականները վերցրել են մի կենդանի արարածի գենը եւ փոխպատվաստել են այն մեկ այլ տեղ:

Սննդաբանի խոսքով՝ այս թեմայով բազում ուսումնասիրություններ է կատարել և եկել այն եզրահանգման, որ չկա որևէ մի ուսումնասիրություն, որը կփաստի ԳՁՕ կուլտուրաների վնասակար հատկության մասին:  Ըստ նրա՝ ԳՁՕ-ով տարածված կուլտուրաներն են բազուկը, բրինձը, կարտոֆիլը, եգիպտացորենը և այլն:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը

13:00 30.04.2025

Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

12:55 30.04.2025

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

12:50 30.04.2025

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման […] ...

Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ Reuters

12:44 30.04.2025

Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ Reuters

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն՝ փոխհատուցմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր ստացած էլեկտրոնային նամակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր գերատեսչությունում ​​աշխատանքների լայնածավալ վերակազմակերպման մասին՝ Պետդեպարտամենտը բյուրոկրատիայից ազատելու և անձնակազմը կրճատելու նպատակով։ «Մենք շարունակում ենք լսել արձագանքները և ցանկանում ենք մեր աշխատակիցներին հնարավորություն […] ...

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

12:39 30.04.2025

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

12:35 30.04.2025

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

Երևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ ​Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...

BACK_TO_TOP