Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված տղամարդու վիճակը ծանր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված տղամարդու վիճակը ծանր է

12:31 21.07.2021

Գյումրիում ավազակային հարձակման հետևանքով վնասվածք ստացած տղամարդու վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Աշոտ Քաբաբյանը:

«Տարեց տղամարդու մոտ ախտորոշվել է բազմաբեկորային կոտրվածք: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է: Գտնվում է շոկային վիճակում, որը հաղթահարելուց հետո պատրաստելու են հիվանդին վիրահատության»,- SHANTNEWS-ին ասել է Աշոտ Քաբաբյանը:

Հիշեցնենք՝ այսօր՝ հուլիսի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ 70-ամյա Սաթենիկ Ա․-ից, ով հայտնել է, որ դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է իր տան ննջասենյակի պատուհանը, այնուհետև մտել ներս և զենքով ստիպել է իր 70-ամյա ամուսնուն, որպեսզի իրենց մոտ եղած գումարը տան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տղամարդը նշված տուն է մտել դիմակավորված, և ծերունի ամուսիններից գումարը ստանալուց հետո մեկ կրակոց է արձակել Մ․ Ա․-ի վրա, ով հրազենային վնասվածք ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործը տարեց ամուսիններից հափշտակել է 60-ից 70 հազար դրամ։

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 175-ի 3-րդ մասի 3-րդ կետով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

BACK_TO_TOP