Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները այլընտրանք են բուհերից դուրս մնացած դիմորդների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.86 oC

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները այլընտրանք են բուհերից դուրս մնացած դիմորդների համար

18:47 22.07.2021

Բուհական ընդունելության քննությունները չհաղթահարած դիմորդները հայտ են ներկայացնում  միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատությունների ուսանող դառնալու համար: Անցած տարվանից ընդունելության հայտերը լրացնում են օնլայն կարգով: Կրթական հաստատություններ են հասնում այն դիմորդները, որոնց օնլայն հայտը լրացնելու համար օգնություն է պահանջվում: Իսկ դիմում-հայտերի քանակն ու բաշխվածությունը՝ ըստ մասնագիտությունների, հասանելի են համապատասխան կայքէջում:

Այսինքն՝ էլեկտրոնային հարթակում գրանցումները դեռ նախնական են: Արհեստագործական մասնագիտությունների ցանկում կան այնպիսիք, որոնք հաստատ թափուր չեն մնա: Սա նախորդ տարիների վիճակագրությունն է ցույց տալիս: Լավ արհեստավորները շուկայում պահանջված են:

Թիվ 1 արհեստագործական ուսումնարանում դիմում-հայտերի թիվն ավելացել է բուհական ընդունելության առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո: Նրանք, ովքեր անբավարար գնահատական են ստացել ու բուհ չեն ընդունվել, դիմում են միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատություններ:

«Մեր թվային տվյալները հաստատում են, որ ունեցել ենք արդեն իսկ բուհից դուրս մնացած ուսանողներ, որոնք դիմել են մեզ: Ճիշտ է, համապատասխան մասնագիտություններ չունենք, բայց մոտավորապես հարակից մասնագիտություններ են ընտրել: Ունենք 15 դիմորդ, նրանք են, ովքեր բուհից դուրս են մնացել: Մեզ մոտ գալիս են այն դիմորդները, որոնք ուզում են արհեստ սովորել»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Անժելա Կարապետյանը:

Բուհերում 15 հազար տեղ թափուր է մնացել, այսինքն՝ շատ մասնագիտությունների գծով հայտեր ընդհանրապես չեն եղել, նաև անբավարար ստացած ուսանողների թիվն է մեծ, իսկ բուհերում մրցութային երկրորդ փուլը միայն նրանց համար է, ովքեր դրական գնահատականներ են ստացել: Հետևաբար, քոլեջներն ու ուսումնարանները մնում են այլընտրանքային, թեև բուհեր չընդունված դիմորդների համար առկա ուսուցման հնարավորություն ստեղծված է ոչ բոլոր քոլեջներում: Օրինակը Շիրակի պետական համալսարանի քոլեջն է:

«Ընդունելություն ենք կազմակերպում 5 բաժիններում: Միայն երկու բաժնում կարող են 12-ամյա կրթությամբ դիմորդները ընդունվել հեռակա ուսուցման համակարգում: Առկայի դեպքում մրցույթին չեն կարող մասնակցել: Բավական լավ ցուցանիշ ունենք դիմում-հայտերի ընդունելության: Օրինակ՝ շուկայաբանություն բաժնում, եթե ևս 5 դիմում ընդունենք, արդեն մրցակցություն կձևավորվի»,- Shantnews-ին ասել է ՇՊՀ քոլեջի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Մակարյանը:

Շիրակի պետական համալսարանի քոլեջը մեծ մասամբ ընդունելություն կազմակերպում է հիմնական կրթության հիմքով, այսինքն՝ այստեղ մրցակցությունը ավագ դպրոցների հետ է: Մրցակցություն նաև քոլեջների ու ուսումնարանների միջև կա: Համանուն բաժիններ մի քանի միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատություններում կան: Անցած տարվանից վճարովի տեղերն ավելացել են, ըստ այդմ, բոլոր քոլեջներում և ուսումնարաններում հատկացված տեղերը միշտ ավելին են, քան դիմորդները: Հատուկենտ բաժիններում է, որ մրցույթ է ձևավորվում: Իսկ մրցույթը ավարտական վկայականների միջին գնահատականներով է: Դիմում հայտերն ընդունում են մինչև օգոստոսի 15-ը:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

09:47 04.08.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

09:40 04.08.2025

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

BACK_TO_TOP