Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ոռոգման ներքին ցանց է կառուցվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ոռոգման ներքին ցանց է կառուցվում

20:59 23.07.2021

Շիրակի մարզի համայնքներն այս տարի 60-ից ավելի սուբվենցիոն հայտեր են ներկայացրել: Դրանք վերաբերում են ջրամատակարարման ու ոռոգման համակարգերի անցկացմանը, ճանապարհաշինությանը, հակակարկտային ու ֆոտովոլտային կայանների տեղադրմանը: 59 հայտ հաստատման ու մրցութային փուլում է: Իսկ 3-ի աշխատանքները մեկնարկել են: Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում պետության 65 և գյուղապետարանի 35% համաֆինանսավորմամբ ոռոգման ներքին ցանցի անցկացման աշխատանքները մեկնարկել են:

Բաց, հողե հունով հոսելու հետևանքով ոռոգման ջուրը կորուստներով է տեղ հասել, հետն էլ գյուղամիջյան ճանապարհն է շարքից դուրս եկել: Հարևանական կռիվներն էլ անպակաս են եղել: Դրա համար էլ գյուղի ոռոգման ներքին ցանցի անցկացման աշխատանքներն այս հատվածից են սկսել:

Սուբվենցիոն հայտ էին ներկայացրել 1 ու կես կմ ոռոգման ներքին ցանց անցկացնելու համար: Աշխատանքները գնահատվել են 19 մլն 990 հազար դրամ, որից 35%-ը գյուղապետարանն է վճարում, 65-ը՝ կառավարությունը: Հաշվարկներն արել են, մրցույթ հայտարարել, հետո աշխատանքի ծավալները փոխվել ու նվազել են: 1500 մետրի փոխարեն 1022 մետր ցանց է կառուցվում: Բետոնյա տաշտակների փոխարեն էլ ավելի փոքր տրամագծով մետաղական խողովակներ են անցկացվում:

«Հաշվի ենք առել, որ կբավականացնի տվյալ թաղամասի բնակիչներին: Ծրագիրը, որ մենք նախնական ներկայացրել ենք, շինանյութի գները մատչելի էին, բայց ծրագիրը ներկայացնելուց հետո տեղի ունեցավ շինանյութի թանկացում: Դրա համար ծրագիրը 50 %-ով կրճատվեց և որպեսզի ծրագիրն ընդհանրապես դուրս չգար, տեղի ունեցան փոփոխություններ»,- SHANTNEWS-ին ասել է Սպանդարյանի գյուղապետ Ավետիք Մխիթարյանը:

Միայն այս հատվածում 300 մետր ցանց է կառուցվում: Նաև տնային միացումներ են կատարում: Ամեն տան տնամերձին առանձին խողովակով ջուրը տեղ կհասնի:

Սպանդարյանում հացահատիկի ցանքերը անջրդի են, ոռոգում են բանջարաբոստանային կուլտուրաներն ու տնամերձները: Ոռոգման ջուր ստանում են Մանթաշի ջրամբարից: Իրենց հասանելիք ջրի արդյունավետ օգտագործման արդյունքում մոտ 10 հեկտար ջրովի վարելահողերը կավելանան:

«Ամբողջ ջրի 60-70 % կորել է, որովհետև եկել է ճանապարհով: Հիմա հույս ունենք, որ 5-10 հեկտար գոնե կավելացնենք  ջրովի տարածքները: Ծրագրի նպատակը դա է, նաև ջրակորուստների նվազեցումը: Եթե մայր առվից ճանապարհով ջուրը գալիս էր 3-4 ժամում, ապա հիմա 15-20 րոպեում տեղ կհասնի»,- նշել է Ավետիք Մխիթարյանը:

Սա Սպանդարյանում ոռոգման ցանցի անցկացման աշխատանքների առաջին փուլն է: Ֆինանսական հնարավորությունները գյուղապետարանին թույլ են տվել միայն մի հատվածում ներքին ցանցը կառուցել: Գյուղում դեռ մոտ 10 կմ ոռոգման ցանցը հողային առուներով է, որոնք գյուղապետարանը հաջորդ տարիների սուբվենցիոն հայտերի հերթում է դրել:

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP