Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում. Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում. Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում

15:00 23.07.2021

Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում.

«Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու: Հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նրանց հոգեկան առողջության վրա։ Այդ ամբողջ ընթացքում մենք առերեսվել ենք մի շարք խնդիրների հետ` կապված բնակչության հարաճուն տագնապների, լարվածության և համավարակի հետագա զարգացման վատագույն սցենարների, ակնկալիքների և սպասումների հետ:

Համավարակի հայտարարման առաջին ամիսներից արձանագրվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների անհրաժեշտության զգալի աճ, ինչը նույնպես որոշակիորեն մեղմել է իրավիճակը: Հայաստանում հոգեբանական անվճար աջակցություն են ստացել վերապրոֆիլավորված հիվանդանոցներում բուժվող քաղաքացիները, բուժաշխատողները, ինչպես նաև առավել խոցելի խմբերի մեջ ընդգրկված քաղաքացիները:

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվել հոգեբուժական կլինիկաներում բուժվող, խնամքի մեջ գտնվող պացիենտները, որոնց տագնապներն ու լարվածությունները կապված են եղել իրենց հարազատների հետ հանդիպելու կամ տեսակցելու անհնարինության հետ:
2020 թվականի մայիս-հունիսին իրականացված հետազոտության արդյունքները հաստատել են մեր նախնական մտավախությունները` փաստելով, որ բնակչության 40%-ի մոտ կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա է միջին և ծանր աստիճանի սթրես, ինչպես նաև սոմատիզացված հոգեբանական խնդիրներ են հայտնաբերվել բնակչության 20%-ի մոտ: Հետազոտության արդյունքներով կարելի է եզրակացնել, որ սթրեսի պատճառներից մեկն արժանահավատ տեղեկատվության հասանելիության և տեղեկացվածության անբավարար մակարդակն է:
Կարծում եմ` տեղին է նշել, որ համավարակի առաջին իսկ օրերից ապատեղեկատվությունը լրջագույն բացասական ազդեցություն է թողել հանրային վտանգը կանխելու առումով. մարդիկ հեշտությամբ հավատում էին ոչ ճիշտ լուրերին, ոչ մասնագիտական, հաճախ դիլետանտական մակարդակի կարծիքին ու մեկնաբանություններին: Արդյունքում՝ թերագնահատում էին պարզագույն պաշտպանիչ միջոցների օգտագործումը և համատարած հրաժարվում դրանք կիրառելուց:
Հետազոտությունը ցույց տվեց, որ պաշտոնական լրատվամիջոցներին հետևող բնակչության մոտ սթրեսի մակարդակը նշանակալի ցածր է եղել:
Ներկայումս իրավիճակն այլ է. COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առկայությունը որոշակի հույս է ներշնչում մարդկանց, որ վտանգը կարող է հաղթահարվել: Մյուս կողմից, Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում, մեծապես՝ ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով: Միաժամանակ, մենք վստահ ենք, որ ընթացող տեղեկատվական աշխատանքների արդյունքում կկարողանանք հաղթահարել այս խոչընդոտները:

Ելույթի վերջում կցանկանայի միջազգային առողջապահական հանրությանը տեղեկացնել, որ Հայաստանի համար խիստ կարևոր է մինիմալիզացնել կորոնավիրուսով պայմանավորված համավարակի բացասական ազդեցությունները, մասնավորապես` հոգեկան առողջության խնդիրները` դասելով դրանք Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթություններում։ Մենք լիովին ապահովված ենք այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կառուցվածքային, մարդկային և տնտեսական ռեսուրսներով:
Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

15:40 25.06.2025

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...

«Չելսին»  դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

15:38 25.06.2025

«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:   ...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

15:30 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

15:23 25.06.2025

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչերին՝ հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը չկորցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորն են ուզում, այսինքն՝ գայինք և նրանց ջախջախեինք նոր պատժամիջոցներով, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ զինադադարի […] ...

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

15:15 25.06.2025

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

15:07 25.06.2025

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

BACK_TO_TOP