17:25 23.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
Նիստը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Կ. Թռչունյանը նշել է, որ աշխատանքային խմբի քննարկումը տարվա ընթացքում ութերորդ հանդիպումն է որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման գործընթացում: Մինչ այս համանման հանդիպումներ են անցկացվել «Պատմություն», «Իրավագիտություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ճարտարապետություն», «Սոցիոլոգիա» և «Սոցիալական աշխատանք» ոլորտների ներկայացուցիչների հետ:
«Մեր բուհն ավարտողը չի կարող ունենալ այնպիսի որակավորում, որը համահունչ չէ եվրոպական չափանիշներին, և այսօր մշակվող որակավորումների շրջանակն առաջիկա տարիներին էլ բարեփոխվելու է՝ հաշվի առնելով գյուղատնտեսության բնագավառում համաշխարհային զարգացումները»,- ասել է փոխնախարար Կ. Թռչունյանը՝ հավելելով, որ բուհի շրջանավարտը պետք է ունենա ժամանակին համահունչ գիտելիքներ և հմտություններ, այլ ոչ թե՝ ժամանակավրեպ:
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է հստակեցնել նաև, թե գյուղատնտեսության ոլորտի որ մասնագիտության համար է անհրաժեշտ միջին մասնագիտական, բարձրագույն կամ հետբուհական կրթություն: Կ. Թռչունյանն ագրարային համալսարանի ներկայացուցիչներին ասել է, որ բուհը նույնպես պետք է շահագրգռված լինի վերլուծելու աշխատաշուկայի պահանջներն ու դրանց համաձայն՝ պատրաստել մրցունակ մասնագետներ:
ՀԱԱՀ անասնաբուժության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանը կարևորել է գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները՝ նշելով, որ համաշխարհային փորձը ներդնելիս ու տեղայնացնելիս հարկավոր է հաշվի առնել մեր երկրի առանձնահատկությունները և շատ հեռուն գնացող նպատակներին հասնելու համար նախ սահմանել միջանկյալ թիրախներ: Նա նաև տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարվանից բուհում բարձր կուրսերի ուսանողները կունենան աշխատանքային կիսամյակ, երբ տեսական գիտելիքները կփորձեն կիրառել գործնականում:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության ոլորտում կրթական ծրագրերի արդիականացման, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների հավատարմագրման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Քննարկմանը ներկա ուսանողները, տեսական գիտելիքներից զատ, նույնպես կարևորել են գործնական հմտություններն ու կարողությունները զարգացնելու հարցը:
Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել են ոլորտի որակավորումների շրջանակի մշակման ընթացակարգն ու ժամանակացույցը. սեպտեմբերին նախատեսվում է նախագիծը ներկայացնել բուհի, ուսանողների քննարկմանը, ստանալ բոլոր շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործող ընկերությունների դիտարկումները:
16:10 25.06.2025
«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչին16:10 25.06.2025
«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչինՉեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցան» հայտարարել է գլխավոր մարզիչ Իվան Բռնովիչին հեռացնելու մասին: Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպելու է հենց այս թիմի՝ Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ: Բացի չեմպիոնությունից ակումբը Բռնովիչի հետ նաև դարձել է երկրի գավաթակիր: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նախկին մարզչի առաջին օգնական Սրջան Նիկիչը: ...
16:00 25.06.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկըՀունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Նախարար Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել […] ...
15:48 25.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա, որ դա տեղի ունենա », – ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
15:40 25.06.2025
Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ ԶիկոԲրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...
15:30 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...
15:23 25.06.2025
ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչերին՝ հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը չկորցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորն են ուզում, այսինքն՝ գայինք և նրանց ջախջախեինք նոր պատժամիջոցներով, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ զինադադարի […] ...