«Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ը զբոսավարների և ուղեկցորդների հավաստագրման նպատակով մրցույթ է հայտարարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

«Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ը զբոսավարների և ուղեկցորդների հավաստագրման նպատակով մրցույթ է հայտարարում

19:10 23.07.2021

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը զբոսավարների և ուղեկցորդների հավաստագրման նպատակով հայտարարում է մրցույթ:

Թեկնածուները պետք է համապատասխանեն մրցույթի հետևյալ պահանջներին.

✅ Բարձրագույն կրթություն զբոսաշրջության, բնապահպանության կամ այլ համապատասխան ոլորտում ցանկալի է
✅ Զբոսավարի և/կամ ուղեկցորդի աշխատանքային փորձ՝ հավաստված զբոսաշրջության ոլորտի որևէ պրոֆեսիոնալ կազմակերպության կողմից
✅ Առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ
✅ Կազմակերպչական և հաղորդակցման լավ ունակություններ
✅ Հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
✅ Վայրի բնության պայմաններում աշխատելու ունակություն
✅ Տարբեր տարիքային խմբերի այցելուների հետ բարձր ծանրաբեռնվածության ռեժիմով աշխատելու պատրաստակամություն
✅ Կազմակերպության ենթակայության ԲՀՊՏ-ների տարածքի, ռելիեֆի, բուսական և կենդանական աշխարհի, պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ:

«Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին և ցանկանում եք միանալ բնության պահպանության կարևոր գործին, ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected], վերնագրի բաժնում նշելով` «Հավաստագրման մրցույթ»:
Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 6
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 234-2-2030 հեռախոսահամարով։
Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված, բոլոր պահանջներին համապատասխանող թեկնածուները կվերապատրաստվեն, և թեստավորման փուլը հաղթահարածները կստանան հավաստագիր «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում զբոսաշրջային խմբերի ուղեկցման համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

16:15 25.06.2025

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը հունիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում: Այցի շրջանակում պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հունիսի 24-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի […] ...

«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչին

16:10 25.06.2025

«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչին

Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցան» հայտարարել է գլխավոր մարզիչ Իվան Բռնովիչին հեռացնելու մասին: Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպելու է հենց այս թիմի՝ Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ: Բացի չեմպիոնությունից ակումբը Բռնովիչի հետ նաև դարձել է երկրի գավաթակիր: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նախկին մարզչի առաջին օգնական Սրջան Նիկիչը: ...

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը

16:00 25.06.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը

Հունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Նախարար Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը

15:48 25.06.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա, որ դա տեղի ունենա », – ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

15:40 25.06.2025

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

15:30 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...

BACK_TO_TOP