18:25 24.07.2021
Շիրակի մարզում կոմբայնները չեն բավականացնում հացահատիկի բերքահավաքը ժամանակին կատարելու համար: Այս տարի երաշտի ու ոռոգման ջրի պակասի պատճառով հացահատիկի բերքը խիստ նվազ է, եղածն էլ ժամանակին չեն կարողանում հավաքել: Օրինակը Մարմաշեն խոշորացված համայնքի Հովունի գյուղում է: Բերքը հասել է, կոմբայն չկա հացքաղ կատարելու: Գյուղի միակ կոմբայնը սեփականատերը վաճառել է և այս տարի տեխնիկա չունեն: Հարևան գյուղերի կոմբայններն էլ Հովունիի դաշտերը իրենցինից հետո են հերթի դրել: Կոմբայնավարների մոտ չգրված օրենք կա՝ մինչև իրենց գյուղում բերքահավաքը չվերջացնեն, հարևան գյուղեր չեն գնում:
Ըստ այդմ էլ Մայիսյանի կոմբայնները հարևան Հովունիի սահմանը չեն հատում, իրենց տարածքում են բերքահավաք կատարում: Իսկ Հովունիում գոնե մեկ կոմբայն էլ չունեն, ստիպված սպասում են մինչև հարևանները բերքահավաքն ավարտեն:
200 հեկտար հացահատիկ են գյուղում մշակել: Երբ հարևան գյուղերում դեռ բերքը հասած չէր, Հովունիում հասցրել են դաշտերի միայն շատ փոքր մասում բերքահավաք կատարել: Հետո, երբ կոմբայնավարները տեղափոխվել են իրենց գյուղերի բերքահավաքի, Հովունիում գործը կիսատ է մնացել:
Անցած տարի Հովունիում կոմբայնի խնդիր չեն ունեցել: Գյուղում երկու միավոր տեխնիկա է եղել: Մեկն այս տարի արդեն անսարք է, մյուսը սեփականատերը վաճառել է ու գյուղովի հայտնվել են փաստի առաջ: Խոշորացված համայնքն էլ համայնքապատկան կոմբայն չունի: Հույսը մասնավոր կոմբայնավարների հետ ծանոթ-բարեկամական պայմանավորվածությունն է մնացել:
«Գյուղի ցանքերի 20 %-ում է բերքահավաքը կատարված: 80 %-ը դեռ տեղում է: Ուղղակի ծանոթության միջոցով դիմում ենք կոմբայնավարներին: Նրանք էլ փորձում են օգնել, որ որոշ չափով մեր խնդիրը լուծվի: Մեր համայնքում գոնե 3 սարքին կոմբայն պետք է լինի, որ հացահատիկը ժամանակին հավաքվի:Ինչքան տեղեկացված եմ ընդամենը մեկ կոմբայն է աշխատում մեր դաշտերում»,- SHANTNEWS-ին ասել է Հովունի գյուղի վարչական ղեկավար Լևիկ Խաչատրյանը:
Հացահատիկի բերքը շատ նվազ է: Գյուղացիներն են նշում, որ մոտ 10 անգամ պակաս է: Մեկ հեկտարից մոտ 3 տոննա պետք է բերք ստանային, բայց հավաքածն ընդամենը 300 կգ է: Հիմա կոմբայնների պակասի պատճառով եղած բերքը դաշտերում թափվում է:
Չոր հասկերից հատիկները քամու հետևանքով թափվում են, իսկ եթե կարկուտ եղավ ընդհանրապես ոչինչ չեն տանի տուն: Կորուստներով են աշխատում նաև մարզում ունեցած բոլոր կոմբայնները: Շիրակի մարզում հին ու կորուստներով աշխատող կոմբայնները միշտ դաշտում են, այսպես ասենք, հերթափոխով: Սկսում են Անիի տարածաշրջանից, որտեղ հացահատիկի բերքն առաջինն է հասնում, ամենամեծ հողատարածքները Ախուրյանի տարածաշրջանում են, որտեղ տեխնիկան չի բավականացնում: Իսկ ամենավերջում հացահատիկը հասունանում է Ամասիայի և Աշոցքի տարածաշջաններում: Այստեղ արդեն բերքահավաքին տեխնիկայի խնդիր չի առաջանում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...