Դիլիջանի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+24.09 oC

Դիլիջանի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել

22:29 25.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ստացված ահազանգի փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից Դիլիջանի ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են նույն տան բնակիչներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 85-ամյա Ալեքսանդր Բեսչյոտնովը և 86-ամյա Մարիա Բեսչյոտնովան:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ Ա. Բեսչյոտնովի ձախ քունքի վերին հատվածում հայտնաբերվել է վերք: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 25.06.2025

SHANTNEWS

Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մումբայի մրցաշարում

11:57 25.06.2025

Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մումբայի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025 միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել։ 20-ամյա շախմատիստը վերջին` 9-րդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթել է հնդիկ Նելոպտալ Դասին ու մրցաշարն ավարտել 8 միավորով։ Մրցաշարի հաղթող է դարձել մեկ այլ հնդիկ շախմատիստ Լալիթ Բաբուն, որը նույնպես 8 միավոր է […] ...

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

11:46 25.06.2025

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

Միայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ «Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

11:35 25.06.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։ Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում և այլն։ Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենամեխանիզմներ։ Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիով 100կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից […] ...

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

11:20 25.06.2025

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։   ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

11:07 25.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ:   ...

BACK_TO_TOP