Գիշերն Ադրբեջանը կրակել է Սոթքի հանքի ուղղությամբ․ աշխատակիցները տարհանվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC

Գիշերն Ադրբեջանը կրակել է Սոթքի հանքի ուղղությամբ․ աշխատակիցները տարհանվել են

16:27 26.07.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ այսօր՝ հուլիսի 26-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական շփման գծի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ Սոթքի ոսկու հանքի ուղղությամբ ևս կրակոցներ են հնչել։ Հիշեցնենք, որ հանքի մի մասը մնացել է նոյեմբերի իննի հայտարարությամբ Ադրբեջանին հանձնված Քարվաճառում՝ հակառակորդի վերահսկողության ներքո։

Aravot.am-ը զրուցել է Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ։

-Տիկին Գրիգորյան, խնդրում եմ տեղեկացնել՝ ի՞նչ է տեղի ունեցել հանքի ուղղությամբ, արդյոք տուժածներ կա՞ն։

-Սահմանի մի մասը, ինչպես հայտնի է, անցնում է Սոթքի հանքավայրի տարածքով։ Այս գիշեր հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել։ Հանքը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը, և տարհանվել են հանքի աշխատակիցները, ապահովվել է նրանց անվտանգությունը։ Այդ պահին աշխատում էր 150 մարդ։ Որևէ մեկը չի տուժել։ Առավոտյան ամեն ինչ հանգիստ էր, և հանքը վերսկսել է աշխատանքը բնականոն հունով։

-Սա վերջին շրջանում տեղի ունեցած միա՞կ միջադեպն էր ադրբեջանական կողմից։

-Հյուսիսային սահմանը բավականին մեծ է, բայց այն մասը, որ անցնում է հենց Սոթքի տարածքով, միայն այդ մասով կարող եմ արձանագրել։ Հեռավորության վրա կրակոցներ լսվել են, և ԶԼՄ-ները քանիցս գրել են այդ մասին՝ Գեղամասար, Կութ ուղղությունների մասին է խոսքը։ Իսկ այն սահմանային գոտում, որն անցնում է հանքի տարածքով, այո, առաջին անգամ էր։

-Հանքը հիմա առհասարակ մասնակի՞ է գործում։

-Ոչ, աշխատում է ամբողջ ծավալով՝ Հայաստանի հանրապետության տարածքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP