19:59 27.07.2021
Շիրակի մարզի այն գյուղացիական տնտեսությունները, որոնք գարի են մշակել սերմացուի տրամադրման պետական ծրագրով, բերք չեն ստացել: Արթիկի տարածաշրջանի Գետափ, Գեղանիստ և Վարդաքար գյուղերում գարու դաշտերում բերքահավաք կազմակերպելն անգամ անիմաստ է: Սերմացուն շատ դեպքերում ընդհանրապես չի ծլել կամ էլ առանց հասունանալու չորացել է: Տարին երաշտային է, հողերն էլ՝ անջրդի, բայց գյուղացիները վստահ են, որ խնդիրը ոչ այնքան եղանակային պայմաններն են, որքան սերմացուն, որը փաստացի Շիրակի մարզի պայմաններում արդյունք չի ապահովել: Գարու սերմացուն գյուղացիներին պետական սուբսիդավորմամբ տրամադրվել է գարնանը:
Արթիկի տարածաշրջանի գյուղերում օգոստոսի 10-ը հացահատիկի բերքահավաքի վերջնաժամկետն է: Մարտի վերջին, ապրիլի սկզբին գարի են ցանում, հուլիսի վերջին ու օգոստոսի սկզբին քաղում: Նույն այս ժամանակացույցով սերմարտադրության պետական ծրագրով գարի են ցանել, մշակել, իսկ հիմա, երբ եկել է բերքահավաքի ժամանակը, դաշտը դատարկ է, բառի բուն իմաստով:
Արթիկի տարածաշրջանի Գետափ գյուղում սուբսիդավորված գնով գարու սերմացու է գնել 8 տնտեսություն, ցանել են 25 հեկտար: Բոլորի մոտ նույն արդյունքն է, ավելի ճիշտ՝ արդյունք չկա: Գյուղացիները համեմատության համար հարևանությամբ մշակած մյուս ցանքերն են ցույց տալիս, որտեղ տեղական՝ իրենց ունեցած գարու սերմացուն են ցանել: Նույն երաշտային պայմաններում ու անջրդի հողերի վրա տեղական սերմացուն հեկտարից 5-10 ցենտներ բերք է ապահովել:
Գետափի գյուղապետն ահազանգել է մարզպետարան ու էկոնոմիկայի նախարարություն: Պարզվել է, որ գարու այն սերմացուն, որը հատկացվել է սուբսիդավորված գնով, վեգետացիոն շատ ավելի երկար ժամանակահատված ունի:
«Լիցենզավորված սերմացու է: Նախարարության լիցենզիաներն անցած է, լաբորատոր փորձաքննություն անցած սերմացու է: Նախարարությունից ճշտել ենք, ասել են՝ վեգետացիան 180 օր է: 180 օրն էլ մեր պայմաններում երկար է, չի հասցնի վեգետացիան: Մեզ մոտ 4-5 ամիս է գարու վեգետացիան: 180 օրը շատ է, չի հասնի և չի քաղվի: Ի սկզբանե մեզ այս օրերի մասին ոչինչ չի ասվել: Սերմացուի անունը, լիցենզավորման թղթերը ցույց են տվել, պայմանագրերը կա կնքված, բայց վեգետացիոն երկար օրերի մասին ոչինչ չի ասվել: Եթե իմանային՝ սերմացուն չէին գնի, չէին ցանի»,- SHANTNEWS-ին ասել է Գետափի գյուղապետ Շիրակ Խաչատրյանը:
Այսինքն՝ ըստ էկոնոմիկայի նախարարության պատասխանի, տվյալ սերմացուն հասունանում է 6 ամսվա ընթացքում: Նույն այս հաշվարկով, եթե այն ցանում են Շիրակի մարզում, մինչև հասունանալը տարածաշրջանում աշնան վերջ կամ ձմեռ է լինում, կարճ ասած՝ սերմացուն կոնկրետ Շիրակի մարզի պայմաններին հարմար չէ: Գյուղացիները սուբսիդավորված գնով կանխիկ վճարել են ու սերմացուն գնել, իսկ վեգետացիոն երկար ժամանակահատվածի մասին գյուղացիներին նախապես տեղյակ չի պահվել:
Գարու ցանքերում բերքահավաք ընդհանրապես չեն կազմակերպելու, գյուղացիներն են ասում՝ իմաստ չունի: Անգամ որպես անասնակեր դաշտից ոչինչ տուն տանել չեն կարողանա: Ըստ գյուղապետի՝ էկոնոմիկայի նախարարությունից խոստացել են հանձնաժողով կազմել և ուսումնասիրություններ կատարել իրենց գարու ցանքերում: Նույն պետական ծրագրով անցած աշնանը նաև ցորենի սերմացու են գնել, ցանել են, արդյունքից էլ դժգոհ չեն:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
10:20 04.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:53 04.08.2025
Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...