2017-ին համայնքների կատարողականը 100.1 տոկոս էր. Դավիթ Լոքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

2017-ին համայնքների կատարողականը 100.1 տոկոս էր. Դավիթ Լոքյան

16:25 03.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում նե, որ նախարարությունում վարչապետը ծանոթացել է 2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, 2018 թ. անելիքներին:

«Չափազանց կարևոր է, որ մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձևակերպել համայնքային և մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որևէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջև, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի դա գյուղ, մշակույթ, բինես, կադաստր և այլն», – իր խոսքում նշել է վարչապետը:

 Նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ 2017 թվականը տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների և համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել: Նախարարի խոսքով՝ քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններում է, որոնք չեն ունեցել համակարգային կանոնակարգված սկզբունքներ այն հիմնական հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են համայնքային տնտեսության զարգացմանը, եկամուտների ավելացմանը և այլն: Այդ նպատակով  2017 թ. ստեղծվել է 10 մեթոդական աջակցության բազմաբնույթ ձեռնարկ, որոնք փոխանցվել են համայնքներին: Մեթոդական ձեռնարկների կիրառմամբ  խոշորացված 34 համայնքում տարեվերջին 1 մլրդ 125 մլն դրամ վարչական բյուջեից տեղափոխվել է համայնքի ֆոնդային բյուջե:

Դավիթ Լոքյանը նշել է, որ 2017 թ. ՀՀ համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,545.1 մլն դրամ (կատարողականը`100.1 տոկոս): 2016 թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման  ցուցանիշն աճել է  11.9 տոկոսով  կամ  4,098.8 մլն դրամով, սեփական եկամուտները  5 հարկատեսակների մասով  աճել են  9.2 տոկոսով կամ 2,544.6 մլն դրամով:

Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նախարար Լոքյնը նշել է, որ 2017 թ. տարեսկզբի համեմատ աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 56 տոկոսով: Աղբահանության վարձավճարների հավաքագրման 19 տոկոս աճ է արձանագրվել:  2017 թ. տարեվերջի դրությամբ ՀՀ մարզերում իրավաբանական անձանց հետ կնքվել է 17649 աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 82-85 տոկոս, մինչև 2018 թ. մայիս նախատեսվում է հասնել 100 տոկոսի:

Հավանության է արժանացել մարզային 58 ծրագիր, ֆինանսավորվել է 20 ներդրումային ծրագիր: 3 ծրագրի համար նախատեսվում է վարկի առաջին 2 տարվա համար սուբսիդավորում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP