Զարգացնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը. կամրապնդվի ԿԳՄՍՆ-Էկոնոմիկայի նախարարություն համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+26.09 oC

Զարգացնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը. կամրապնդվի ԿԳՄՍՆ-Էկոնոմիկայի նախարարություն համագործակցությունը

14:22 28.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի և էկոնոմիկայի ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը մշակել է մասնագիտական պահանջարկի ծրագիր, որն էլ գերատեսչությունների քննարկման առանցքում էր: Ծրագրի նպատակն է գնահատել մասնագիտական պահանջարկի և առաջարկի միջև առկա և պոտենցիալ խզումը, կանխատեսել այդ խզման վերացման կամ նվազեցման համար մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը՝ ըստ ոլորտների, և հաշվարկել թիրախային ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստման ծախսը պետության համար:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է գործընկերներին և կարևորել ոլորտում ճիշտ համագործակցության արդյունավետությունը. «Նախ հասկանանք՝ որքանով է արդարացված պետական ներդրումը տվյալ մասնագիտության համար, կա՞ պահանջարկ, թե՞ ոչ: Այս համատեքստում շատ կարևոր է ունենալ զբաղվածության այլընտրանք՝ առաջարկելու երիտասարդությանը, որպեսզի կրթությունն ինքնանպատակ չլինի»:

Վահրամ Դումանյանն ընդգծել է մասնավոր հատվածի հետ համագործակցության կարևորությունը, որտեղ պետք է հաշվի առնել հայաստանյան իրականությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ իրենց աշխատանքներում փորձում են ներգրավել բոլոր այն կառույցներին, որոնք կարող են ապահովել գործընթացի արդյունավետությունը. մասնավորապես ընդգծել է Տնտեսագիտության ինստիտուտի դերը:

Վահան Քերոբյանը մատնանշել է՝ կան մասնագիտություններ, որոնք ունեն պահանջարկ, կան տեղեր, կա պետպատվեր, բայց ոչ ոք չի դիմում. «Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ գործիքակազմով այդ մասնագիտությունները դարձնենք ավելի գրավիչ ուսուցման համար: Մեր խնդիրն է նաև ճիշտ և ժամանակին արձագանքել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին»:

Մասնագիտական պահանջարկի առումով նա առանձնացրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փորձը, որն արդեն կա այդ խնդիրը լուծելու համար: Նախարարի տեղակալի համոզմամբ՝ պետք է ստեղծվեն համակարգային գործիքներ, մշակվի շարունակական մեխանիզմ՝ ընդունելության գործընթացը, տեղերի բաշխումն իրականացնելու համար: Նա հատկապես ընդգծել է միջին մասնագիտական կրթական համակարգում մի շարք գործոնների վերանայումը, որոնց թվում՝ ուսհաստատություն-մասնավոր սեկտոր համագործակցության ամրապնդումը, մշակված կրթական չափորոշիչների արդյունավետության բարձրացումը, մասնագիտական կրթության զարգացման ազգային խորհրդի դերի վերանայումը:

«Նախ վերլուծենք դաշտի պահանջարկը՝ հասկանալու, թե ինչպես ապահովենք ընդունելության ճկունությունը: Ճիշտ ախտորոշման համար լուրջ հետազոտություն է պետք. մասնագիտությունները պետք է համապատասխանեն կարիքներին: Մենք մեր առաջին քայլերն արդեն արել ենք. տնտեսության կարիքները վերլուծելով՝ նոր մասնագիտություններ ենք ներդրել միջին մասնագիտական կրթական համակարգում, օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգի, արևային էներգիայի կուտակման, շարժվող ռոբոտների ու սարքերի և այլ ոլորտներում մասնագետներ ենք պատրաստում ՀՀ տարբեր մարզերում՝ գնահատելով հենց տեղական պահանջարկը»,- հավելել է փոխնախարարը:

Լրացնելով գործընկերոջը՝ Վահան Քերոբյանն ասել է, որ պետք է զարգացնել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ «ոչ թե ինչ սովորել, այլ ինչպես սովորել» բանաձևով:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ասպիրանտական տեղերի հատկացման, այդ գործընթացի արդյունավետության ուսումնասիրման և բարձրացման, մրցակցային դաշտի ուժեղացման խնդիրներին: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հավելել է, որ ասպիրանտական ամենաշատ տեղերը հատկացվում են էկոնոմիկայի ոլորտի մասնագիտություններին:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են ձևավորել աշխատանքային խումբ, ուսումնասիրել այլ երկրների փորձը, որոշակի առաջադրանքների հիման վրա ուսումնասիրել դաշտը, գնահատել կարիքներն ու պահանջարկը և շարունակական հանդիպումների միջոցով ապահովել գործընթացի արդյունավետությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը հրապարակել է ինքնաթիռի կործանման զոհերի վերջնական թիվը

20:30 24.06.2025

Հնդկաստանը հրապարակել է ինքնաթիռի կործանման զոհերի վերջնական թիվը

Հնդկաստանի կառավարությունը պաշտոնապես առաջին անգամ հրապարակել է հունիսի 12-ին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ահմադաբադի մոտակայքում Air India Boeing 787-8 Dreamliner-ի վթարի հետևանքով զոհերի ամբողջական թիվը։ Ինչպես հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով Գուջարաթի առողջապահության վարչությանը, վթարի հետևանքով զոհվել է 275 մարդ՝ 241-ը ինքնաթիռում և 34-ը՝ գետնի վրա։ Սա զոհերի վերջնական թվի առաջին պաշտոնական հաստատումն է։ Կառավարությունը նախկինում […] ...

ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցել

20:18 24.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նոր վնաս է գրանցել Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեքշաբթի օրվա հայտարարությունից առաջ տեղի ունեցած հարձակումներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Երկուշաբթի օրը ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին ներկայացված մանրամասն գնահատականից բացի, գործակալությունը նաև բացահայտել է Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր հարվածային կետեր՝ Իրանում իրավիճակի […] ...

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

20:08 24.06.2025

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...

SHANTNEWS

20:00 24.06.2025

SHANTNEWS

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

19:50 24.06.2025

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

19:40 24.06.2025

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

Այս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...

BACK_TO_TOP