Օվկիանոսային տաք հոսանքներ. ի՞նչ են դրանք և ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+26.09 oC

Օվկիանոսային տաք հոսանքներ. ի՞նչ են դրանք և ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ

17:00 28.07.2021

Օվկիանոսային տաք հոսանքներ. ի՞նչ են դրանք և ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օվկիանոսային տաք հոսանքները այժմ տարածվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածներում՝ ազդելով Հյուսիսային Ամերիկայի եղանակի ու օվկիանոսային էկոհամակարգի վրա։

Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում ճնշման և քամու փոփոխությունները հանգեցրին նրան, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանը նորմայից զգալի բարձրացավ։ Այս պրոցեսի արդյունքում ձևավորվեց օվկիանոսային տաք ջերմային ալիք, որը զգալի ներգործեց տարածաշրջանի ծովային և ցամաքային եղանակի վրա։

Օվկիանոսային (ծովային) տաք ալիքը շատ նման է մթնոլորտային տաք ալիքին, ինչը մարդկանց մոտ ասոցացվում է շատ տաք կամ չափազանց տաք եղանակի հետ։ Օվկիանոսի ջերմաստիճանը կարող է բարձրանալ նաև մթնոլորտային ճնշման և քամու բնույթի փոփոխության հետ կապված։

«Օվկիանոսային տաք ալիքներ» արտահայտությունը առավել հաճախ հանդիպում է ծովային տաք ալիքներ անվամբ։ Ծովային տաք ալիքները որոշվում են, երբ տևական ժամանակահատվածի ընթացքում դիտվում է նորմայից բարձր ջերմաստիճան։ Այդ տաք ջերմային ալիքները կարող են զգալի ազդեցություն ունենալ ծովային էկոհամակարգի և սննդի արդյունաբերության վրա։

Ներկայումս տաք ջերմային հզոր ալիք է ձևավորվում Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում, որը առավելապես տարածվում է արևելաասիական մերձափնյա շրջաններից մինչև Հյուսիսային Ամերիկայի մերձափնյա շրջանները։ Տաք ջերմային ալիքի խիստ արտահայտված անոմալիաների երկու տարբեր փուլեր կարելի է տեսնել մայիս և հունիս ամիսների վերջին, որոնք շարունակվում են մինչև հուլիս։
Ջերմաստիճանային անոմալիաների վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ ջերմային խիստ արտահայտված անոմալիաները ներկայումս տարածվում են Խաղաղ օվկիանոսի ամբողջ հյուսիսային հատվածում և ձգվում մինչև Արևելյան Ասիա։
Մանրամասն տես՝ https://www.severe-weather.eu/…/north-pacific-ocean…/…

Ավելացնենք, որ այս ժամանակահատվածում Հայաստանում նույնպես խիստ արտահայտված էր տաք ալիքը՝ գրանցվել է տաք ալիքով օրերի կտրուկ աճ։

Տաք ալիք դիտվել է ապրիլի 9-ին, 10-ին, 17-30-ը, մայիսի 13-24-ը և 28-31-ը։
Հունիսին ալիքը շարունակվեց էլ ավելի բարձր ինտենսիվությամբ ու տևականությամբ։
2021թ․աչքի ընկավ տաք ալիքների տևականությամբ և ինտենսիվությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը հրապարակել է ինքնաթիռի կործանման զոհերի վերջնական թիվը

20:30 24.06.2025

Հնդկաստանը հրապարակել է ինքնաթիռի կործանման զոհերի վերջնական թիվը

Հնդկաստանի կառավարությունը պաշտոնապես առաջին անգամ հրապարակել է հունիսի 12-ին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ահմադաբադի մոտակայքում Air India Boeing 787-8 Dreamliner-ի վթարի հետևանքով զոհերի ամբողջական թիվը։ Ինչպես հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով Գուջարաթի առողջապահության վարչությանը, վթարի հետևանքով զոհվել է 275 մարդ՝ 241-ը ինքնաթիռում և 34-ը՝ գետնի վրա։ Սա զոհերի վերջնական թվի առաջին պաշտոնական հաստատումն է։ Կառավարությունը նախկինում […] ...

ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցել

20:18 24.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նոր վնաս է գրանցել Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեքշաբթի օրվա հայտարարությունից առաջ տեղի ունեցած հարձակումներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Երկուշաբթի օրը ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին ներկայացված մանրամասն գնահատականից բացի, գործակալությունը նաև բացահայտել է Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր հարվածային կետեր՝ Իրանում իրավիճակի […] ...

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

20:08 24.06.2025

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...

SHANTNEWS

20:00 24.06.2025

SHANTNEWS

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

19:50 24.06.2025

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

19:40 24.06.2025

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

Այս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...

BACK_TO_TOP