18:28 28.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ:
Քննությամբ հիմնավորվել է, որ երևանաբնակ տղամարդը, տիրապետելով Իջևանի բնակչի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկատվությանը, շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիցս պահանջել է խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ գումար, սպառնացել բռնություն գործադրել նրա մերձավորների նկատմամբ, իսկ աշխատավայրում և բնակության վայրում՝ տարածել արատավորող տեղեկություններ:
Տղամարդը, սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով, 2020թ. դեկտեմբերի սկզբին Երևանի բնակչին փոխանցել է պահանջված գումարը:
Չբավարարվելով ստացածով՝ Երևանի բնակիչը, խոշոր չափերի գույքի՝ շորթման եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթների՝ Տավուշի մարզի երկու բնակիչների հետ, 2020թ. դեկտեմբերին պահանջել է խոշոր չափերի՝ այս անգամ 1.500.000 ՀՀ դրամ գումար: Վերջիններս կացնով սպառնացել են տղամարդուն՝ հրաժարվելու դեպքում նախ կտրել նրա ձեռքի մատները, բռնություն գործադրել նրա մերձավորների նկատմամբ, ապա՝ աշխատավայրում տարածել արատավորող տեղեկություններ:
Ի հաստատումն հնչեցված սպառնալիքներն իրականացնելու վճռականության՝ նշված անձանցից մեկը ծեծի է ենթարկել նրան՝ պահանջելով համաձայնել ներկայացված պահանջներին, իսկ մյուսը խոչընդոտել է վերջինիս փախուստը՝ առաջարկելով թղթախաղի միջոցով լուծել հարցը. տղամարդը, բռնության ու սպառնալիքների իրական վտանգն զգալով, համաձայնել է տալ պահանջվող գումարը և 2020թ. դեկտեմբերի 31-ին վճարային տերմինալով Երևանի բնակչին փոխանցել 100.000 ՀՀ դրամ գումար:
Հասկանալով, որ անելանելի վիճակում է, Իջևանի բնակիչը դիմել է իրավապահներին և 2021թ. հունվարի 21-ին՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողների կողմից մշակված 500.000 ՀՀ դրամ գումարը կանխիկ տալու պահին, Երևանի բնակիչը ձերբակալվել է։
Հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է նաև, որ վերջինս ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել է 5.6մմ տրամաչափի, հրազեն հանդիսացող, արհեստագործական եղանակով պատրաստված ատրճանակ, ինչպես նաև ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, 5.6մմ տրամաչափի, ռազմամթերք հանդիսացող երկու փամփուշտ, որոնք հայտնաբերվել են նրա անձնական խուզարկությամբ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 3.1-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Տավուշի մարզի երկու բնակիչներին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:08 24.06.2025
Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասինՀենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...
19:50 24.06.2025
Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետԻսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...
19:40 24.06.2025
ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. TimesԱյս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...
19:30 24.06.2025
Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասինԱշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...
19:22 24.06.2025
Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև Միացյալ Նահանգներից։ «Չինաստանը այժմ կարող է շարունակել նավթ գնել Իրանից։ Հուսանք, որ նրանք այն մեծ քանակությամբ կգնեն նաև ԱՄՆ-ից», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...