21:47 01.08.2021
Աշխարհում ամենահայտնի հաղթական կամարը կառուցվել է 30 տարում: Խոսքը Փարիզի Հաղթական կամարի մասին է: Հին հռոմեական ոճով կառուցված կամարը պատվիրել է Նապոլեոն Բոնապարտը՝ ի պատիվ իր բանակի հաղթանակների: Շինարարությունն ավարտվել է Նապոլեոնի մահից 15 տարի անց: Հիմա կամարը համարվում է հուշարձան, որը խավերժացնում է Ֆրանսիայի համար զոհվածների հիշատակը:
Հին Հռոմի ամենահայտնի ու պահպանված հաղթական՝ Կոնստանտինի կամարը գտնվում է Իտալիայի մայրաքաղաքում: Այստեղով շքերթով անցել են հռոմեացի գեներալները: Կամարը կառուցվել է 4-րդ դարում և նվիրված է եղել Կանստանտին կայսրի հաղթանակներին:
Գերմանիայի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասներն են: Կառուցվել են 18-րդ դարում և խորհրդանշել են Նիդերլանդներում խաղաղության հաստատումը:
Սանկտ Պետերբուրգում գտնվող Հաղթական կամարը նվիրված է 1812 թվականին Հայրենական պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակին: Այն կառուցվել է հին հռոմեականա երկփեղկ դարպասների օրինակով: Եթե թշնամին գրավում էր դարպասի առաջին փեղկը, ապա երկու փեղկերի արանքում հայտնվում էր ծուղակում:
Հնդկաստանում 1924 թվականին կառուցվել են բազալտե կամարներ: Դրանք օգտագործվել են երկրի կարևոր պաշտոնյաներին արտաքին գործուղումների ճանապարհելու համար: Այն խորհրդանշել է Հնդկաստանում Մեծ Բրիտանիայի տիրապետությունը: Իսկ երբ Հնդկաստանն անկախացել է, նույն կամարներով երկրից հեռացել են բրիտանացի վերջին զինվորները:
Լաոսում կառուցված հաղթական կամարները նվիրված են այն լաոսցիների հիշատակին, ովքեր պայքարել են Ֆրանսիայից անկախանալու համար: Շինարարությունն ավարտվել է 1968 թվականին: Կամարները զարդարված են դիցաբանական պատկերներով:
Սիրիական Պալմիրա քաղաքի մշակութային ամենաարժեքավոր հուշարձաններից մեկը՝ Մոնումենտալ կամարները ավերվել են 2015 թվականին, երբ քաղաքը գրավեցին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: 3-րդ դարում կառուցված հաղթական կամարները նախատեսված է վերականգնել:
Բրյուսելի հիմնադրման 50-ամյակին նվիրված կամարները կառուցվել են 1880 թվականին՝ Լեոպոլդ թագավորի օրոք:Այն համարվում է Բելգիայի անկախության և Բրյուսելի խորհրդանիշը:
1980-ականների վերջին Իրաքի մայրաքաղաքում ևս կառուցվել են հաղթական կամարներ: Դրանք թրերի տեսք ունեն և խորհրդանշում են Սադամ Հուսեյնի կողմից իրան-իրաքյան պատերազմում տարած հաղթանակը:
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում երկու Հաղթական կամար է կառուցվել: Դրանցից ավելի հայտնին կոչվում է «Զինվորների և նավաստիների կամար»։ Այն կառուցվել է 1880 թվականին և խորհրդանշում է քաղաքացիական պատերազմում Հյուսիսի հաղթանակը Հարավի նկատմամբ: Այն կառուցվել է վետերանների հանգանակություններով:
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...