Կամուրջը չի դիմացել բեռնատարի ծանրությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+10.09 oC

Կամուրջը չի դիմացել բեռնատարի ծանրությանը

13:39 04.02.2018

Բուրիաթիայում արտակարգ պատահար է տեղի ունեցել։ Նոր և Հին Կուրբա բնակավայրերը միավորող կամուրջը, չդիմանալով բեռնատարի ծանրությանը, ճկվել է և փլուզվել։

Բանն այն է, որ կամուրջը նախատեսված էր մինչև 10 տոննա կշռող մեքենաների համար, իսկ Volvo մակնիշի բեռնատար-քարշակը կշռել է 20 տոննա, առնվազն 50 տոննա կշռել է քարշակի վրա գտնվող բուլդոզերը։ Կամուրջը նույնիսկ չէր էլ փորձել դիմադրել նման ծանրությանը և ճկվել էր։ 

Բեռնատարի վարորդը պնդում է, որ իրեն այդ ուղղությամբ տարել է մեքենայի նավիգացիոն համակարգը և ինքը չէր պատկերացնում հետևանքները։

Բարեբախտաբար, Ուդա գետը սառցակալած էր, այլապես և՛ բեռնատարը, և՛ բուլդոզերը, և՛ կամրջի մի հատվածը կհայտնվեին գետում։ Այժմ փրկարարներն ու ոստիկանները փորձում են լուծել մեկ այլ խնդիր՝ ինչպես տեղափոխեն նման ծանր բեռը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կինը բաց է թողել ամուսնուն վերջին հրաժեշտը տալու հնարավորությունը ավիաընկերության մեղքով

20:40 14.05.2024

Կինը բաց է թողել ամուսնուն վերջին հրաժեշտը տալու հնարավորությունը ավիաընկերության մեղքով

Air India-ի ուղևորը կորցրել է իր ամուսնուն մահից առաջ վերջին անգամ այցելելու հնարավորությունը՝ փոխադրողի մեղքով։ The Times of India-ն կիսվել է պատմության մանրամասներով: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամրիտան, ում ամուսինը սրտի կաթվածից հետո ծանր վիճակում գտնվել է Օմանի մայրաքաղաք Մուսկատի հիվանդանոցում, չի հասցրել թռչել նրա մոտ։ Կինը տոմսեր էր պատվիրել մայիսի 8-ի համար, սակայն օդանավակայան ժամանելուն պես […] ...

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել

16:42 14.05.2024

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել

Մայիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Մրգավան գյուղում, «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Բ, ծնված 1971 թ․) դուրս է […] ...

Երևանում 2-ամյա տղան ընկել է ննջասենյակի պատուհանից․ նրան տեղափոխել են հիվանդանոց

11:37 14.05.2024

Երևանում 2-ամյա տղան ընկել է ննջասենյակի պատուհանից․ նրան տեղափոխել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մայիսի 3-ին` ժամը 10։40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 04 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Կ․ Ջ․-ն է, […] ...

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

10:34 14.05.2024

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում փոշու փոթորիկի ժամանակ մետաղյա գովազդային վահանակի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, 74 մարդ վիրավորվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է աղետների արձագանքման ազգային ուժերի հրամանատարի օգնական Նիխիլ Մուդհոլկարը։ «Ընդհանուր առմամբ տուժել է 88 մարդ, որոնցից բժիշկները հայտարարել են 14-ի մահվան մասին, իսկ 31-ը դուրս են գրվել»,- ասել է նա։ […] ...

Քաղաքացին ընկել է Երևանի Օպերային թատրոնի հետնամասում գտնվող չշահագործվող շինության նկուղը

08:02 14.05.2024

Քաղաքացին ընկել է Երևանի Օպերային թատրոնի հետնամասում գտնվող չշահագործվող շինության նկուղը

Մայիսի 13-ին, ժամը 20:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետնամասում գտնվող փոսի մեջ քաղաքացի է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […] ...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ուկրաինայի 35-ամյա քաղաքացին «Mercedes»-ով կողաշրջված հայտնվել է ձորում

23:47 13.05.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ուկրաինայի 35-ամյա քաղաքացին «Mercedes»-ով կողաշրջված հայտնվել է ձորում

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության 35-ամյա քաղաքացին իր վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է  եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը […] ...

BACK_TO_TOP