18:45 04.08.2021
13 գյուղերը մարզկենտրոնին կապող ճանապարհն անանցանելի դարձավ, երբ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը սկսվեց։ Վերջին 4 տարում Գյումրի-Արմավիր ճանապարհն այլընտրանքային է համարվել միջպետականին:
Երթևեկության համար վտանգավոր դարձած մայրուղին մասնակի նորոգումներով սպասարկելն արդեն անհնար էր, մի շարք մասնագիտական հետազոտություններից հետո տրվել է եզրակացություն, որ ճանապարհը ենթակա է հրատապ հիմնանորոգման։
Ճանապարհաշինական պետական ծրագրում ընդգրկված Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի առնվազն 50 կմ-ը Շիրակի մարզի տարածքում է, որից 8 կմ-ն անցած տարի նորոգվեց: Այս տարվա հիմնանորոգումը վերաբերում է միայն առավել վտանգավոր երկուսուկես կիլոմետր հատվածին, որն անցնում է Ղարիբջանյան գյուղի վարչական տարածքով և հասնում մինչև Գյումրիի Ղարիբջանյան խճուղի։ Երթևեկությունն այս հատվածում այժմ միակողմանի է, ինչի պատճառով մայրուղում հաճախակի խցանումներ են առաջանում:
Հանրապետական մայրուղու քայքայված ու հին ասֆալտաշերտը, որպես թափոն, դառնում է արդեն պիտանի հումք ղարիբջանյանցիներին ներհամայնքային քանդված ճանապարհների փոսերը լցնելու և հարթեցնելու համար։ Ասֆալտաշերտի մնացորդները նպատակային օգտագործել որոշել է գյուղի ավագանին։
«Հանած հումքը լցնում ենք ներհամայնքային փողոցների փոսերը, թեև մենք ամեն տարի փոսալցում անում ենք, բայց նստվածք է տալիս, իջնում է, լցնում ենք նաև միջհամայնքային՝ դեպի Ազատան համայնքի ճանապարհին, որն ահավոր քանդված է, հետո բոլորը հարթեցնելու ենք»,- ասել է Ղարիբջանյան համայնքի աշխատակազմի ղեկավար Վարդիթեր Ասատրյանը։
Անցած տարի՝ 8, այս տարի ևս երկուսուկես կիլոմետր նորոգումներով հանրապետական նշանակության ճանապարհի շինարարությունը չի ավարտվի։ Դեռ 22 կմ ճանապարհահատված համարվում է հիմնանորոգման ենթակա, որն հաջորդ տարվա ծրագրերով է նախատեսված։
«Մինչև Բայանդուր հատվածը ներկայացրել ենք միջին նորոգման համար, այս պահին քննարկում ենք ֆինանսական հարցը, իսկ Գուսաննա գյուղի, մինչև նախորդ տարվա հիմնանորոգած հատվածը՝ 22 կմ, 2022-ի ճանապարհաշինական ծրագրում է»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը։
Հանրապետական նշանակության ճանապարհի միայն տասուկես կմ-ն կլինի կապիտալ նորոգված։ 50 կմ երկարության ճանապարհի մնացած 16 կմ-ն կպահպանեն միջին նորոգումների հաշվին, ճանապարհը սպասարկող ընկերությունները պետական հատկացումներով փոսային նորոգումներ կկատարեն, որոշ տեղերում հարթեցումներով մայրուղին կպահեն երթևեկելի։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...