16:01 04.02.2018
«Ֆեյսբուք» սոցցանցն այսօր նշում է իր ծննդյան օրը: Այդ կապակցությամբ SHANTNEWS-ը ներկայացնում է ամենահայտնի սոցիալական ցանցի ստեղծման պատմությունն ու հետաքրքիր փաստեր, թվեր, որոնցից անմասն չէ նաև Հայաստանը:
Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքն առանց «Ֆեյսբուք» սոցցանցի
Այս հարցի պատասխանն իմանալու համար մենք հարցումներ ենք կատարել «Ֆեյսբուքի» օգտատերերի շրջանում։
Առանց հայտնի սոցիալական ցանցի շատերն իրենց կյանքն այսօր չեն պատկերացնում, դրա ստեղծողներն էլ չէին պատկերացնում, որ իրենց փոքրիկ ցանցը նվաճելու է ողջ համացանցն ու իրենց հաջողության հիմքն է դառնալու:
Ըստ Forbes-ի՝ սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում է՝ 56 միլիարդ դոլար կարողությամբ:
Համալսարանական սահմանափակ ցանցից մինչ աշխարհը վերափոխող հզոր գործիք
Ամեն ինչ սկսվեց 2003 թվականին: Հարվարդի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Մարկ Ցուկերբերգը ստեղծեց մի քանի ցանցային նախագիծ, որը Հարվարդի ուսանողների համար էր նախատեսված, առաջիններից մեկը Facemash էր: Այն հնարավորություն էր տալիս Հարվարդի համալսարանի ուսանողներին իմանալ, թե իրենց ընկերներն ինչ առարկաններ են ընտրել սովորելու համար:
Հաջորդ տարվա հունվարին Մարկը գրանցեց Facebook.com-ը, որի մեկնարկը փետրվարի 4-ին տրվեց: Այդ ժամանակ սոցիալական ցանցը նախատեսված էր միայն Հարվարդի համալսարանի ուսանողերի համար:
Սոցիալական ցանցի աշխարհագրությունը գրանցման առաջին իսկ տարում գրանցումների ռեկորդային թիվ ունեցավ՝ ընդգրկելով նաև ամերիկյան, կանադական համալսարանները:
2006 թվականի սեպտեմբերի 26-ին «Ֆեյսբուքը» հասանելի դարձավ համացանցի օգտատերերին: 2009-ին սոցիալական ցանցն առաջին ագամ եկամուտ բերեց ընկերությանը: 2009-2010թթ. «Ֆեյսբուքը» համացանցում լայն ճանաչում գտավ ու սկսեց էլ ավելի ակտիվ օգտագործվել: Հենց դրանից հետո սոցցանցը հայտնվեց հեղափոխությունների, սկանդալների, քարոզչություն կիզակետում: Խոսվեց, որ անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակում իր բաժին ներդրումն ուներ նաև «Ֆեյսբուքը»: Փաստարկներ բերվեցին, թե Ռուսաստանը «Ֆեյսբուքի» միջոցով միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Այժմ «Ֆեյսբուքից» ամսական ավելի քան 2 միլիարդ օգտատեր է օգտվում: Հայաստանում նույնպես «Ֆեյսբուքն» ամենից հաճախ այցելվող կայքերից է: Անցած տարվա տվյալներով՝ այս սոցիալական ցանցում մեր երկրից մոտ 1 միլիոն ակտիվ օգտատեր կա, վիճակագրության մեջ ներկայացված են նաև կեղծ օգտահաշիվները: Ըստ սեռային բաշխվածության՝ հայաստանյան «Ֆեյսբուքը» հավասար է:
Նշենք, որ հայաստանյան օգտատերերի միայն 17 տոկոսն է համակարգչով «Ֆեյսբուք» մուտք գործում:
Վիճակագրությունը ցույց է տալիս՝ «Ֆեյսբուքը» շատ բան գիտի մեր մասին և չի էլ թաքցվում, որ այդ տեղեկություններն օգտագործում է որոշ նպատակներով: Մեր անձնական տեղեկությունները կարող են հայտնվել նաև երրորդ կողմի ձեռքում։
Այն, որ մեր տվյալները «Ֆեյսբուքը» վաճառում է գովազդատուներին, գաղտնիք չէ, սակայն սոցցանցը վստահեցնում է, որ դրանցով հնարավոր չէ նույնականացնել անձին:
«Իրենք ասում են, որ դա կոմերցիոն է, և դա ակնհայտ երևում է, որովհետև մտնում ես «Ֆեյսբուք», որը նույն ապրանքը սկսում է քեզ առաջարկել, որովհետև քեզ հետևում է։ Բայց, օրինակ՝ Սնոուդենի ասածներից երևում է, որ այս ամենը կարող է նաև օգտագործվել հետախուզությունների կողմից»,- ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Այդ մասին միջազգային մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Նշենք, որ հատուկ դեպքերում օրենքը թույլ է տալիս օգտատիրոջ տվյալները փոխանցել իրավապահներին: Օրենքի պահանջով քրեական հետաքննության համար «Ֆեյսբուքը» իրավապահներին կարող է տրամադրել օգտատիրոջ նամակագրությունը:
Կան դեպքեր, երբ «Ֆեյսբուքը», իսկապես, իրավապահների պահանջով նամակագրությունը կարող է տալ նույն հայաստանյան ոստիկանությանը,- ասել է Մարտիրոսյանը:
2017 թվականի հունվարից մինչև հունիս Հայաստանը նման 7 հայտ է ուղարկել «Ֆեյսբուքին»:
Հեղինակ` Արտակ Խուլյան
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...