Սիսիանի բժշկական կենտրոնում փլուզում է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Սիսիանի բժշկական կենտրոնում փլուզում է տեղի ունեցել

13:48 06.08.2021

Ժամը 10։55-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորյանից ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որ «Սիսիան» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում։ Փլուզման հետևանքով 2-րդ հարկի բետոնե պանելները պոկվել, ընկել են 1-ին հարկի բետոնե պանելների վրա։ Այնուհետև պանելները հայտնվել են նկուղային հարկում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ կենտրոնը տևական ժամանակ է չի գործում, քանի որ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում, և բարեբախտաբար, դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ հանգստյան օրը, երբ ներսում աշխատակիցներ չեն եղել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ

13:00 23.06.2025

Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

12:54 23.06.2025

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...

«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱ

12:47 23.06.2025

«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Դուբլ է գրանցել Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփել է Դուշան Վլահովիչը։ Թուրինյան ակումբը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ը

12:40 23.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ը

Երևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

12:33 23.06.2025

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

12:25 23.06.2025

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում:   ...

BACK_TO_TOP