ՀՀ Ազգային ժողովը կունենա 12 մշտական հանձնաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՀՀ Ազգային ժողովը կունենա 12 մշտական հանձնաժողով

19:06 06.08.2021

ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը, ըստ որի կստեղծվեն ԱԺ հանձնաժողովներ, ինչպես նաև մերժել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում քվեարկության էր դրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեությունը և գործունեության ոլորտը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը, որին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ` 27, 0` ձեռնպահ:

Քվեարկության էր դրվել նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը, որին կողմ քվեարկեց 33 պատգամավոր, դեմ` 0, ձեռնպահ` 68:

ԱԺ նախագահը հայտարարել է նաև, որ խմբակցությունները նիստեր են հրավիրել, ընտրել են նիստերի քարտուղարներ և ղեկավարներ:

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ: 7-րդ գումարման ԱԺ-ի հետ համեմատած՝ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կդառնա 2 առանձին հանձնաժողով:

ՔՊ-ի առաջարկած հանձնաժողովներն են.

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 10 անդամով,

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 անդամով,

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով,

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով,

Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով,

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով,

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

12:25 23.06.2025

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում:   ...

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

12:18 23.06.2025

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

12:13 23.06.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների՝ զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։ ...

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան

12:08 23.06.2025

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան

Հուլիսի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան: Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ: ...

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

12:05 23.06.2025

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, […] ...

SHANTNEWS

12:00 23.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP