17:30 07.08.2021
Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում դեռ նոր երթուղիների ուղեգիծն են մշակում, այնինչ 2018 թվականից խոսվում ու քննարկվում է երթուղային ցանցը նորացնելու հարցը։ Նոր ցանց ունենալը քաղաքային իշխանությունները կապում էին քաղաքում լայնածավալ փողոցաշինական ծրագրի ավարտի հետ, հետո ավտոպարկն էր պետք է թարմացնել։ Այժմ փողոցների մեծ մասը ասֆալտապատ է, իսկ ավտոպարկը 80 տոկոսով համալրվել է։ Ընդամենը անցած տարի հաջողվեց սուբվենցիոն ծրագրով մասնակի լուծել խնդիրը։ Քաղաքը ձեռք է բերել նոր սերնդի, այսինքն 2021 թվականի արտադրության միկրոավտոբուսներ։
«Ընդհանուր 63 մեքենաներ են, երեք խմբաքանակ արդեն Գյումրիում է, դրանք գրանցվել են համայնքի անվան տակ, մնացածը կբերվեն օգոստոսի 25-ին, որից հետո կանցնենք նոր երթուղային ցանցի ձևավորմանը։ Առայժմ ամեն բան նախնական է, քննարկումների փուլում։ Ըստ այդմ՝ մենք նախատեսում ենք որոշ երթուղիների միավորում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։
63 նոր տրանսպորտային միջոցով ինչպիսի՞ երթուղային ցանց է գործելու, ի՞նչ է փոխվելու դեռ հայտնի չէ, տրանսպորտի բաժնի պետն ու էլի մասնագետներ երթուղային ցանցի մշակման աշխատանքները նոր են սկսելու: Քանի դեռ նոր ստացած մեքենաները չեն շահագործվում, դրանք ի պահ են տրված ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, ապահով վայրն էլ Սև բերդի տարածքն է։
«Քննարկվում է, թե ինչ եղանակով կշարունակենք մեքենաների շահագործումը, կլինի քաղաքպետարանը՝ մեկ օպերատորի տեսքով, թե ընկերություն, կորոշենք։ Ինչ մնում է վարորդների ընտրությանը, ապա մեզ դիմած վարորդների հայտերից կընտրենք, ովքեր անհրաժեշտ են ու կկնքենք եռամսյա պայմանագիր, ով կարողացավ արդարացնել իրեն ու կարգապահ լինել, կմնա ու կշարունակի աշխատել»,-նշել է քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։
Վարորդների աշխատանքային պայմանների, նոր երթուղու ձևավորման ու այլ հարցերի կարգավորումը նախատեսում են ավարտել մինչև հոկտեմբերի 1-ը, որից հետո դեռ ավագանու նիստում է քննարկումներ անցնելու։ Աշխատանքների այս ընթացքն ու նախնական ժամկետները հաշվի առնելով՝ տրանսպորտի բաժնի պետը նշում է, որ նոր մեքենաները երթուղիներ, հավանաբար, դուրս կգան ոչ շուտ, քան դեկտեմբեր ամսին։
Գյումրիում 8 երթուղիներ սպասարկում են 90 միկրոավտոբուսովներով։ Միկրոավտոբուսների շահագործման թույլտվության ժամկետները մինչև 10-ը տարին է, այնինչ գծում եղած մեքենաների մեծ մասը վաղուց է հատել թույլատրելի ժամկետը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...